ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ատոմակայանի գործունեության հետ կապված մտավախությունները բյուրեղանում են

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ատոմակայանի գործունեության հետ կապված մտավախությունները, ցավոք, բյուրեղանում են:
Ժամանակին, երբ սույն իշխանությունը որոշեց հրաժարվել հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի վերազինման նպատակով տրամադրված ռուսական վարկից և աշխատանքները շարունակել սեփական միջոցներով, կար տրամաբանության խախտում. ռուսական վարկի պայմանները շատ ավելի շահավետ էին, քան հավանական ցանկացած այլ միջոցների ներգրավումը:
Այսօր Ատոմակայանի տնօրենի առաջին տեղակալը լրագրողների հետ զրույցում զգուշացրել է, որ «ռիսկի գործոն կա, որ հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը չի երկարաձգվի»: Փոխտնօրենն, իհարկե, նաև ասել է, որ ռուսական ընկերությունների փորձը հաշվի առնելով, այդ ռիսկերը կկրճատվեն, ԲԱՅՑ՝
երկու կարևոր արձանագրում.
կա՛ ռիսկի գործոն (կամ արդեն բարձրաձայնում են դրա մասին),
հույսը, միևնույն է, «ռուսական ընկերությունների փորձն է»…
Առհասարակ անիմաստն է հարցնելը, թե ինչու կառավարությունը հրաժարվեց ռուսական վարկից, այն իրավիճակի ֆոնին, որին այսօր հասել ենք վերջինիս պատճառով:
Փոխարենը հետաքրքիր է՝ այդ ժամանակ զգուշացվե՞լ են արդյոք նույն ՀԱԷԿ-ի տնօրինության կողմից առկա ռիսկերի մասին, և արդյո՞ք այսօր ռիսկի գործոնն ավելի արտահայտված չէ հե՛նց այդ քայլի հետևանքով…»


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    29°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: