ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ձվի գինը Զատիկից առաջ կիջնի. ՏՄՊՊՀ նախագահ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մարտի 30-ին վարույթ կհարուցի շուկայում ձվի գնի բարձրացման մի շարք հանգամանքներ պարզելու համար։ Այս մասին, այսօր՝ մարտի 29-ին, լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը` անդրադառնալով շուկայում ձվի դեֆիցիտին, թանկացումներին, փոխանցում է news.am-ը:

«Վաղը վարույթ կհարուցվի ձվի շուկայի խոշոր տնտեսավարողների հետ կապված՝ պարզելու մի շարք հանգամանքներ․ արդյոք դեֆիցիտը արհեստակա՞ն է, արդյոք միջնորդ կազմակերպություննե՞րն են այդ արհեստական դեֆիցիտը ստեղծում, արդյոք կա՞ հակամրցակցային համաձայնություն, թե կա գերիշխող դիրքի չարաշահում և արդյոք գնային բարձրացումներն օբյեկտի՞վ են։ Եթե պատասխաններից որևէ մեկը դրական կլինի, բնականաբար, տնտեսավարողները պատասխանատվություն կկրեն»,- ասաց Գևորգյանը։

«Իհարկե, որոշակի միջոցառումներ իրականացվել են, հանդիպել ենք առևտրային ցանցերի, տեսչական մարմինների, թռչնաբույծների միության ներկայացուցիչների հետ։ Մենք ներքին քննարկումների արդյունքում եկել ենք պայմանավորվածության, որ ձվի գինը Զատիկից առաջ կիջնի»,- նշեց Գևորգյանը՝ հավելելով, որ արդեն իսկ շուկայում ձվի գինն իջնում է։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: