ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ի ու Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ

Մոսկվայում ապրիլի 2-ին գումարված ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում տեղի կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևի հետ։ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի լայն շրջանակի: Այդ համատեքստում կարևորվել է երկու երկրների ժողովուրդների բարեկամության լավ ավանդույթների հիման ներքո միջպետական համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերի ձեռնարկումը, այդ թվում՝ քաղաքական երկխոսության, բարձր մակարդակում փոխայցելությունների և շփումների դինամիկայի զարգացման միջոցով:

ԱԳ նախարարներն առանձնահատուկ ընդգծել են առևտրատնտեսական կապերի աշխուժացման ու այդ նպատակով ԵԱՏՄ և այլ կառույցներում համաձայնեցված գործիքակազմի արդյունավետ կիրարկման անհրաժեշտությունը, էներգետիկ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության խթանման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը: Նախարարների ուշադրության կենտրոնում էր նաև մշակութային ծրագրերի իրականացման հարցը:

Կողմերը շեշտել են երկու երկրների միջև բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։ ԱԳ նախարարներ Այվազյանը և Կազակբաևը մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: