ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինի հետ Փաշինյանի հանդիպումը պետք է դիտարկել նախընտրական տրամաբանության ներքո

 Մոսկվայում  ապրիլի 7-ին կայացած Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգը, ենթադրվում էր, որ պետք է ներառեր մեզ համար ամենահրատապ հարցերը՝ առաջին հերթին  անվտանգության հետ կապված: Սակայն ի՞նչ պատկեր ունենք իրականում:

Ռուսաստանի նախագահի հետ փակ հանդիպումից առաջ ողջույնի խոսքում Նիկոլ Փաշինյանի կողմից հայ-ռուսական օրակարգում կարևորել է հայ-ռուսական միասնական զորախմբի և հակաօդային միասնական համակարգի գործունեության հետ կապված որոշ ասպեկտների քննարկումը, կորոնավիրուսի դեմ պայքարում Ռուսաստանի հետ համագործակցությունը, Ռուսաստանի կողմից ռազմավարական ներդրումները՝ մասնավորապես նոր ատոմակայանի կառուցման առաջարկ է հնչեցրել:

Մեզ համար ամենակարևոր և առանցքային հարցերից Փաշինյանը բարձրացրել է միայն Ղարաբաղյան հիմնախնդրի լուծված չլինելը, Ադրբեջանում գտնվող մեր գերիների և պահվող անձնաց հարցը: Նկատենք, որ չնայած սա այսօր մեր ամենաառաջնային խնդիրն է, մենք ոչ միայն երկար ժամանակ է որևէ առաջընթաց չունենք այստեղ, այլև իշխանության կողմից տեսանելի աշխատանք չկա: 

Հայաստանի և Արցախի շահերի տեսանկյունից մյուս առաջնային խնդիրները՝ կապված սահամանգծման և սահմանազատման խնդրի, Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիվ հռետորաբանության և գործողությունների, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսման հետ, Նիկոլ Փաշինյանին, կարծես թե, առանձնապես չեն էլ հետաքրքրում: Հայաստանի Հանրապետության վարչապետը մեր ռազմակավարական դաշնակցին և գործընկերոջը ոչ թե ներկայացնում է Լեռնային Ղարաբաղում, նրա շուրջ, Հայաստանում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում անվտանգության համակարգի կառուցման վերաբերյալ մեր մոտեցումները, Հայաստանի համար առաջացած մարտահրավերները և դրանք չեզոքացնելու ուղիները, այլ ընդամենը հետաքրքրվում էր այդ խնդիրների շուրջ ՌԴ նախագահի տեսլականով:

Նկատենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը չանդրադարձավ մեզ համար մյուս շատ զգայուն հարցին՝ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերագործարկմանը, չնայած որ ինչպես հանդիպման օրակարգի մասին ռուսական կողմի նախապես տարածած հաղորդագրությունից, այնպես էլ ՌԴ նախագահի ողջույնի խոսքից  հետևում էր, որ հանդիպման հիմնական օրակարգը լինելու է 2020 թվականի նոյեմբերի 10-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը՝ առանձնակի ուշադրություն դարձնելով տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերագործարկման հարցին: 

Եթե նման կարևորագույն խնդիրները չեն հետաքրքրում ՀՀ վարչապետին, ապա հարց է առաջնում՝ ո՞րն էր այս այցի հիմնական նպատակ և իրականում ի՞նչ հարցերում էր Փաշինյանը փորձում ժամացույցներ ճշտել:

Հունիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին հայտարարելուց հետո Նիկոլ Փաշինյանը, չնայած օրենքի սահմանափակումներին, բացահայտ նախընտրական քարոզարշավ է սկսել: Պուտինի հետ հանդիպումը ևս պետք է դիտարկել այս տրամաբանության ներքո: Փաշինյանի համար հատկապես հիմա, երբ Հայաստանի և Արցախի անվտանգությունը մեծապես կախված է Ռուսաստանից, շատ կարևոր է հասարակության մոտ տպավորութուն ստեղծել, որ ինքը Ռուսաստանի հետ խնդիրներ չունի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    23°  13° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: