ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարասինը ԼՂ խնդրի կարգավորման գործում կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերակատարումը

parstoday.com

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը կարծում է, որ անհրաժեշտ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պարբերական հանդիպումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա ասել է «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում:

Կարասինը նախ և առաջ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցումն ու 2020թ. նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումը հնարավոր եղավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատասխանատու դիրքորոշման շնորհիվ:

«Հիմա հարցերի հիմնական մասը կապված է հումանիտար խնդիրների հետ՝ ռազմագերիների փոխանակում, զոհվածների աճյունների վերադարձ, փախստականներ ու նրանց համար բնակության անհրաժեշտ պայմանների ապահովում: Սուր է դրված Լեռնային Ղարաբաղի տարածքի և դրա հարակից շրջանների ականազերծման հարցը»,- ասել է Կարասինը:

Նրա գնահատմամբ՝ շատ բան կախված է լինելու նրանից, թե որքան արագ հնարավոր կլինի վերականգնել վստահությունը կողմերի միջև: «Հստակ քայլերն արդեն արված են: Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ՝ շարունակվում են քաղաքական հարցերի քննարկումները, որոնվում են ուղիներ: Փոխվարչապետերի մակարդակով ակտիվ աշխատում է եռակողմ հանձնաժողովը, որը քննարկում է տնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ խնդիրներ»,- ասել է նա:

Կարասինը նշել է, որ այս հարցում դրական դերակատարում կարող են ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Այս եռյակն ունի փորձ և արտաքին պատշաճ աջակցություն: Ենթադրվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև պարբերական հանդիպումների պրակտիկան կարող է վերականգնվել, ինչը շոշափելի միջազգային արձագանք կստանար»,- հայտարարել է նա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: