ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սյունիքն այսօր "միջանցք" լինելուց ավելին է հավակնում դառնալ Բաքվի համար. Հերմինե Մխիթարյան

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Սյունիքի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին.

«Ադրբեջանի նախագահն այսօր հայտարարեց, որ եթե իրենք "վերադառնում են Զանգեզուրի միջանցք, ապա ինչու՞ չվերադառնան նաև Երևան"՝ պնդելով, որ ի նկատի չունի տանկերով վերադարձը։ Սա բավական հետաքրքիր մոտեցում է, որով, ըստ էության, նոր կշիռ ու նշանակություն է տրվում Սյունիքի մարզին։

Տրամաբանությունը հետևյալն է՝ Սյունիքը Բաքվի համար դիտարկվում է ոչ միայն որպես կոմունիկացիաներն ապահովող միջանցք, այլև միջանցք (տարածք), որով Ադրբեջանը (կամ ավելի լայն՝ թյուրքական աշխարհը) դեմոգրաֆիական ու տնտեսական առումներով մուտք են գործելու Հայաստան, այդ թվում՝ կոնկրետ շեշտելով՝ Երևան։

Որքան էլ ցավալի է խոստովանել, բայց Բաքվի այս քաղաքականության ուղղությամբ աշխատում են նաև Հայաստանի այսօրվա իշխանությունները՝ "խաղաղասիրական" թեզերով բթացնելով մեր հասարակության զգոնությունն ու ընկալելի դարձնելով այս խիստ վտանգավոր հեռանկարները...», - գրել է փորձագետը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.11.2024
       
    26.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: