ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնն անօդաչուների օգնությամբ հրադադարի ռեժիմի վերահսկողություն է իրականացնում. ՌԴ ՊՆ

Ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի անձնակազմը շարունակում է իրականացնել իր առաջադրանքները Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկման շրջանակում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

«Իրավիճակի վերահսկողություն է իրականացվում շուրջօրյա ռեժիմով անօդաչու թռչող սարքերի, մասնավորապես  Форпост և Орлан-10 սարքավորումների օգնությամբ: Ռուսական անօդաչուների յուրաքանչյուր թռիչք կարող է տևել մինչև 10 ժամ: Դրանք թույլ են տալիս հավաստի ճշգրտությամբ բնորոշել տարբեր օբյեկտների կոորդինատները և համապատասխանությունը դրանց գործնական տեղադիրքին»,- հայտնել է անօդաչու ավիացիայի ծառայության պետ Ալեքսանդր Կրեպիշևը: 

Նրա խոսքով` բացի այդ, տեղի է ունենում ավտոշարասյուների ուղեկցում: Այդ միջոցներն օգտագործվում են լեռնային, անտառային և դժվար հասանելի տարածքների ուսումնասիրության համար:

Համատեղ կենտրոնի զինծառայողներն անդադար պատկերներ են ստանում անօդաչու սարքերից, որոնք արձանագրում են ռազմատեխնիկայի, անձնակազմի տեղափոխումը, ինչպես նաև շփման գծի հատման բոլոր փաստերը:

Լեռնային Ղարաբաղի` ադրբեջանական կողմին անցած տարածքում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեությունը մեկնարկել է 2021 թվականի հունվարի 30-ին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: