ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի ներդրումային գրավչության վերջակետը

Այն, որ մեր երկրի ներդրումային գրավչությունը տարիներ շարունակ խնդրահարույց է եղել և՛ սուբյեկտիվ պատճառներով, և՛ օբյեկտիվ, այդ թվում՝ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում լինելու հետևանքով, ոչ ոք չի թաքցրել:

Պարզապես այդ իրականությունից օգտվողներ կային, այդ թվում՝ իշխանությունները, որոնք 2018թ.-ից ի վեր, երբ Հայաստանում «այլևս չկար կոռուպցիա ու կոռումպացված ռեժիմ», փորձում էին խոստացված ներդրումային բումի բացակայությունը, իսկ եթե ավելի օբյեկտիվ՝ եղածների նվազումը, բացատրել տարբեր պատճառներով:

Հիշում ենք՝ «նախկինների» ներկայությունը Խորհրդարանում, Սահմանադրական դատարանի «ճգնաժամը»:

Հետո ի հայտ եկան ներդրումների ներգրավման «հնարավորությունները».  կորոնավիրուսի հետևանքով տնտեսության «քանդված շինհրապարակը», որը հետո պարզվեց, որ փաստորեն այդքան էլ լավ չէր քանդվել, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը, բոլորովին վերջերս էլ՝ երկաթուղու կառուցումը: Վերջին երկուսից էլ պարզվեց՝ «Ալիևը վախենում է»...

Իսկ իրականում, աստիճանաբար ավելի պակասում է առհասարակ որևէ օտարերկրյա ներդրում ներգրավելու հնարավորությունը…

Թերևս վերջերս Le Monde պարբերականը մի հոդված տպագրեց, որում ֆրանսիացի գործարարներն իրենց դժգոհությունն են հայտնել, որ 44 –օրյա պատերազմի ընթացքում  Ֆրանսիայի կողմից դրսևորած հայամետ քաղաքականության հետևանքով Ադրբեջանն իրենց արգելում է գրավյալ տարածքներում ներդրումներ կատարել և մասնակցել ենթակառուցվածքային ծրագրերին: Հասկանալի է, որ խոսքը Ֆրանսիայի պետական դիրքորոշման մասին չէ, բայց դա որոշակի գործարար միջավայրի տրամադրություններ արտացոլում է և ոչ ի նպաստ մեզ:

Նույն կերպ նաև Բելառուսի կողմից Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գյուղատնտեսական քաղաք կառուցելու մասին լուրը:

Միևնույն ժամանակ, չենք տեսնում Ալիևին այդքան սարսափեցրած երկաթուղու կառուցմանն աջակցելու պատրաստակամություն հայտնող որևէ երկրի:

Հասկանալի է, որ «սիրում են հաղթողին», բայց դրա համար պետք է գործի դիվանագիտությունը, քաղաքական հարթությունում տարվող աշխատանքը: Պետք է…

Հասկանալի է նաև, որ քանի դեռ չկա այդ ամենին հակազդեցություն, աշխատանք, որևէ դրական հանգուցալուծման սպասելն անիմաստ է: Իսկ այս իշխանությունն զբաղված է սեփական հանրությունում նոր զգացմունքային ալիքներ ստեղծելով, նոր բաժանարար գծեր առաջացնելով:

Ուստի, այլևս անհերքելի իրողություն է, որ քանի դեռ այս իշխանությունը շարունակում է պաշտոնավարել, Հայաստանում ներդրումներ չեն լինի, և ոչ միայն ներդրումներ…

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: