ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտին-Փաշինյան երկխոսության առեղծվածը

Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Նախ հետաքրքիր է ինքնին փաստը, որ ապրիի 24-ին հեռախոսազրույցը կայանում է հայկական և ոչ թե ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Ավելին, կողմերից ոչ մեկի պաշտոնական հաղորդագրության մեջ մեկ բառով անգամ չի հիշատակվում Հայոց ցեղասպանությունը։

Բայց հետաքրքիրն այդտեղ չի ավարտվում։ Հերթական անգամ կողմերի հաղորդագրությունները կտրուկ բովանդակային տարբերություն են տալիս։

Ըստ վարչապետի պաշտոնական կայքի, «Զրուցակիցները քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի իրականացման ընթացքը, մասնավորապես՝ կարևորելով 8-րդ կետի լիարժեք կյանքի կոչման անհրաժեշտությունը, որը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակմանը»։ Ռուսական կողմի հաղորդագրության մեջ գերիների հարցն ընդհանրապես չի հիշատակվում, նշվում է, որ քննարկվել է իրավիճակը ԼՂ շուրջ, արձանագրվել է, որ խաղաղապահների շնորհիվ իրավիճակը տարածաշրջանում կայուն է։

Ավելին, ըստ ռուսական կողմի, Փաշինյանը տեղեկացրել է Պուտինին Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի մասին՝ կապված հունիսին նշանակված խորհրդարանական ընտրությունների հետ։

Երկու հաղորդագրությունների համընկնող կետն արձանագրումն է, որ քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում։

Այսինքն ստացվում է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Փաշինյանը զանգել է Պունին՝ քննարկելու Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և էներգետիկ հարցեր։

Ռուսաստանի իշխանություններին հաճոյանալու և առաջարկներ անելու Փաշինյանի և նրա թիմի ջանասիրությունը վերջին շրջանում ուղղակի ապշեցնում է։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: