ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի դպրոցականները դարձել են Մենդելևյան օլիմպիադայի մրցանակակիրներ

Ապրիլի 20-26-ը տեղի է ունեցել քիմիայի 55-րդ միջազգային Մենդելևյան օլիմպիադան, որին մասնակցել են շուրջ 30 երկրների աշակերտներ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Հայաստանն օլիմպիադայում ունեցել է 4 ներկայացուցիչ, որոնցից երկուսը դարձել են մրցանակակիր: Բրոնզե մեդալի են արժանացել ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանցի Հայկ Աղեկյանը և «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանցի Լեոնիդ Ասատրյանը: Մենդելևյան օլիմպիադային մասնակցել են նաև Սևադա Ներսիսյանը (Հրազդանի N 13 ավագ դպրոց, 12-րդ դասարան) և Տիգրան Հարությունյանը (Նորաշենի միջնակարգ դպրոց, 11-րդ դասարան):

Նշենք, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ օլիմպիադան անցկացվել է առցանց. հայ աշակերտները մասնակցել են ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: