ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ տեղի կունենա Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադ» երաժշտական ներկայացումը:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը:
ԱՀ կառավարության որոշմամբ՝ ստեղծվել է «2021 թվականի մայիսի 9-ին նվիրված միջոցառումների կազմակերպման և համակարգման» հանձնաժողով, որի նախագահը Լուսինե Ղարախանյանն է:
«Մենք շատ երկար ենք մտածել և եկել ենք այն համոզման, որ մայիսի 9-ին պետք է որևէ միջոցառում նախատեսել: Ստեփանակերտի հրապարակում Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված դասական երաժշտության ներկայացումը նշանակում է, որ մենք չենք հրաժարվում մեր նախնիների կերտած հաղթանակից. այն շարունակելու ոգին մարմնավորող միջոցառում է, այլ ոչ թե տոնական համերգ»,- մասնավորապես ասել է Լ. Ղարախանյանը: