ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լիբիայի հարձակման է ենթարկվել նախագահական խորհրդի շտաբը

Տրիպոլիի «Կորինտիա» հյուրանոցը, որտեղ տեղակայված է Լիբիայի նախագահական խորհրդի կենտրոնակայանը, ուրբաթ երեկոյան հարձակման է ենթարկվել մի խումբ զինված անձանց կողմից: Այս մասին հայտարարել է Al Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի անվտանգության գործակալություններում իր աղբյուրները:

Նախագահական խորհրդի ղեկավար Մուհամեդ ալ-Մենֆիին հաջողվել է հետևի դռնից դուրս գալ Տրիպոլիի ամենամեծ հյուրանոցի շենքից: Հեռուստակայանը նշում է, որ խորհրդի բոլոր անդամները՝ երեք անձ, ներկայումս ապահով են: Միևնույն ժամանակ, Տրիպոլիից ստացված տեղեկատվության համաձայն, զինված խումբը առևանգել է Նախագահական խորհրդի գրասենյակի ղեկավար Մուհամեդ ալ-Մաբրուքին:

Լիբիական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հարձակման հետևում կանգնած են Արևմտյան շրջանի զինված կազմավորումները, որոնք 2019-ի գարնանը մասնակցել են Ազգային համաձայնության կառավարության նախկին ղեկավար Ֆայիզ Սարաջի կողմից ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ Լիբիայի ազգային բանակի դեմ հայտարարված  «Զայրույթի հրաբուխ» օպերացիային:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: