ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽԽՎ զեկուցողը ԼՂ հակամարտության հումանիտար հետևանքներն ուսումնասիրելու նպատակով կայցելի Հայաստան

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Միգրացիայի, փախստականների և բնակչության հարցերով հանձնաժողովի կողմից Փոլ Գավանը (Իռլանդիա) մայիսի 19-22-ը կայցելի Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այցի ընթացքում  նա տեղեկություններ կհավաքի «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» խորագրով իր զեկույցի համար:

Նա հանդիպումներ կունենա խորհրդարանականների, այդ թվում և Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, տարբեր նախարարությունների աշխատակիցների հետ, ովքեր գործ ունեն հակամարտության հումանիտար հետևանքների հետ: Գավանը կհանդիպի նաև տեղահանվածների, գերիների ու անհետ կորածների ընտանիքների, հոգևոր առաջնորդներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:

Այցը հնարավորություն կլինի՝ հասկանալու Հայաստանում տվյալ խնդրով զբաղվող միջազգային կազմակերպությունների դերն ու նշանակությունը, այդ թվում և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ՄԱԿ-ի գրասենյակների, մասնավորապես ՄԱԿ-ի Փախստականների հարցով գերագույն հանձնակատարի դերակատարումը:

Ավելի ուշ՝ ամռանը Գավանը կայցելի նաև Ադրբեջան:

Ակնկալվում է, որ նրա զեկույցը պատրաստ կլինի աշնանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: