ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը կշարունակի միջուկային գործարքի վերականգնման բանակցությունները՝ մինչև վերջնական համաձայնության հասնելը

Իրանը կշարունակի 2015թ. միջուկային գործարքի վերականգնման բանակցությունները՝ մինչև վերջնական համաձայնության հասնելը։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, ելույթ ունենալով տնտեսական գործունեությունը համակարգող աշխատակազմի կենտրոնատեղիում կայացած նիստի ժամանակ, ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, տեղեկացնում է NEWS.am-ը՝ հղում կատարելով Тasnim news–ին։

«Հաշվի առնելով Վիեննայում բանակցությունների վերջին փուլը՝ ԱՄՆ-ը ոչ երկիմաստորեն պատրաստակամություն է հայտնել չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները Գործողությունների համապարփակ համատեղ ծրագրին համապատասխան»,- ավելացրել է նա։

Ռոհանին ստեղծված իրավիճակը համարել է Իրանի հաղթանակ տնտեսական պատերազմում։ Նախագահը նշել է, որ Իրանի արդյունաբերական արտադրության աճի տվյալները մատնանշում են, որ ԱՄՆ առավելագույն ճնշման քաղաքականությունն անօգուտ էր։ Ռոհանին ասել է, որ ԱՄՆ-ն ինքը ընդունել է հակաիրանյան քաղաքականության ձախողումը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: