ՀՀ գլխավոր դատախազը ԱԱԾ տնօրենի, ոստիկանապետի և ՀՔԾ պետի տեղակալի հետ խորհրդակցություն է անցկացրել
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանի, ՀՀ դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի անդամների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն՝ 2021թ. հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրինական ընթացքն ապահովելու, հնարավոր հանցավոր ընտրախախտումների կանխարգելման, դրանց դեմ իրավապահ մարմինների համատեղ քրեաիրավական պայքարի կազմակերպման խնդիրների շուրջ: Այս մասին տեղեկացնում է Դատախազությունը:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, հանդիսանալով նաև ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի ղեկավարը, իր խոսքում շեշտել է ստեղծված իրավիճակում մեր երկրի համար կայանալիք ընտրությունների ճակատագրական նշանակությունը՝ հավելելով, որ իրավապահ մարմիններից յուրաքանչյուրի խնդիրն է իր լիազորություններն ամենաբարձր պատասխանատվությամբ իրականացնելու, օպերատիվ համագործակցության միջոցով օրինական, թափանցիկ, յուրաքանչյուր քաղաքացու կամքի ազատ դրսևորմամբ ընտրությունների անցկացման ապահովումը:
Արթուր Դավթյանը նաև կարևորել է ընտրական խախտումների դեմ պայքարում պատասխանատու, բարեխիղճ, ազատ ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու հարցում շահագրգիռ քաղաքացիների հետ իրավապահ մարմինների աշխատանքը, և ստացված հանցավոր ընտրախախատումների վերաբերյալ տեղեկություններին, ահազանգերին իրավապահ համակագի արագ արձագանքելու անհրաժեշտությունը:
Խորհդրակցության ընթացքում քննարկվել են ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական հանցագործությունների վերաբերյալ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումներին և ահազանգերին պատշաճ արձագանքելու, ստուգման առարկա դարձնելու, քրեադատավարական գործընթացներ նախաձեռնվելու դեպքում յուրաքանչյուր օղակի կողմից իր պարտականությունների կատարման անխափան ընթացքն ապահովելու կառուցակարգերը, աշխատանքային հնարավոր խնդիրները, դրանց կարգավորման եղանակները:
ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրվել են իրավապահ մարմինների արդյունավետ համագործակցության երաշխավորմանն ուղղված կոնկրետ հանձնարարություններ:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
