ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գարեգին Երկրորդի ստորագրությամբ հաստատվել է Գորիսի զինվորական պանթեոնի նախագիծը

Վեհափառի ստորագրությամբ Գորիսի զինվորական պանթեոնի նախագիծը հաստատվեց։ Այս մասին հայտնոմ է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը: 

«Գորիս կատարած հովվապետական այցի շրջանակներում Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելել է պատերազմի ընթացքում ստեղծված պանթեոն։ Ծանոթանալով պանթեոնի տարածքի կառուցման նախագծին` Վեհափառը իր աջակցությունը հայտնեց Նախագծի, մատուռի կառուցման աշխատանքների իրականացմանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց պատվիրակության ուղեկցությամբ հայրապետական այցով մեկնել է Սյունիքի մարզ, որից հետո կուղևորվի Արցախ։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվել է Հանրապետական մաղթանքի արարողություն, այնուհետև այց  Գորիսի զինվորական պանթեոն և աղոթք զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: