ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ոստիկանությունը պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով պատրաստակամություն է հայտնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում համագործակցել ընտրությունների մասնակից բոլոր քաղաքական կուսակցությունների և դաշինքների հետ: 

ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունը. 

«Հունիսի 7-ից մեկնարկում է Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը, որն առանց միջադեպերի անցկացնելու նպատակով ոստիկանությունը պատրաստակամություն է հայտնում համագործակցել ընտրությունների մասնակից բոլոր կուսակցությունների ու դաշինքների հետ։

Ոստիկանության պետը և ղեկավարությունը պատրաստակամ են հանդիպումներ ու քննարկումներ անցկացնել կուսակցությունների ու դաշինքների շտաբների պետերի և ղեկավարների հետ՝ քարոզարշավն ու բուն ընտրությունները օրինականության շրջանակներում անցկացնելու, հասարակական կարգի և մասնակիցների սահմանադրական իրավունքների ապահովման նպատակով։

 Քարոզարշավի պատասխանատուներն անհրաժեշտության դեպքում կարող են դիմել ոստիկանություն և ակնկալել օպերատիվ արձագանք՝ համապատասխան ծառայությունների կողմից։

 Ոստիկանությունը հավաստում է, որ առկա են բոլոր ուժերն ու հնարավորությունները՝ հնարավոր ընտրախախտումների կանխարգելման ու բացահայտման, քաղաքացու իրավունքների դեմ ոտնձգությունների կանխման ու բացահայտման համար։
Հաստատելով իր լիազորությունների շրջանակում ցանկացած խախտման խստագույնս հակազդելու հանձնառությունը՝ ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ ԱԺ ընտրությունների և քարոզարշավի ընթացքում օրինականության լիարժեք ապահովման գլխավոր երաշխիքը ոստիկանություն-հասարակություն փոխվստահության ու փոխգործակցության առկայությունն է, որի ամրապնդմանն ու կիրարկմանը հետամուտ է լինելու բոլոր միջոցներով»։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    20 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: