Ֆիլիպ Ռիկերի՝ տարածաշրջան կատարած այցը մի շարք նպատակներ էր հետապնդում
Ավարտվեց Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերի այցը տարածաշրջան: Վերջինս այցելեց Վրաստան, Ադրբեջան, այնուհետև՝ Հայաստան: Ուշագրավն այն է, որ այցը տեղի ունեցավ մի կողմից տարածաշրջանային բուռն զարգացումների ժամանակ, մյուս կողմից՝ Բայդեն-Էրդողան և Բայդեն-Պուտին սպասվող հանդիպումներից անմիջապես առաջ: Ավելին, այն զուգահեռ կայացավ նաև ԱՄՆ-Իրան բանակցությունների և այդ երկու երկրների հարաբերություններում նկատելի ձնհալի ֆոնին:
Ընդհանուր առմամբ, կարելի է արձանագրել, որ առաջին հերթին այս այցով Ռիկերը նպատակ էր հետապնդում հասկանալ Հարավային Կովկասում տիրող տրամադրությունները, տարածաշրջանի դերն ու նշանակությունն ԱՄՆ գլոբալ օրակարգում: Այլ կերպ ասած, մի կողմից փորձ կատարվեց հստակեցնել երկրներից յուրաքանչյուրի հետ ԱՄՆ շահերին նպաստող ստրատեգիական և տակտիկական քայլերը, մյուս կողմից՝ առաջ մղել սեփական օրակարգը՝ գործընկեր երկրների հետ հատման կետերը վեր հանելու համար, որոնց արդյունքներով էլ հնարավոր կլինի ուղենշել, թե ինչ գիծ է առաջ տանելու Բայդենի վարչակազմը Հարավային Կովկասին առնչվող հարցերում ընդհանուր առմամբ և առանձին վերցրած՝ Բայդեն-Էրդողան և Բայդեն-Պուտին սպասվող հանդիպումների ժամանակ:
Ավելի գլոբալ վերցրած՝ այցը լավագույնս տեղավորվեց «Ամերիկան վերադարձել է» Բայդենի արած հայտարարության ենթատեքստում: Գաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգները ներկայումս նպատակ է հետապնդում մեծացնել իր ազդեցությունն ամբողջ աշխարհում, որից բնականաբար անմասն չի մնում նաև Հարավային Կովկասը: Կարելի է ասել, որ Ռիկերի այցով արդեն իսկ ցույց տրվեց ԱՄՆ դիրքորոշման որոշակի փոփոխություն այս տարածաշրջանի նկատմամբ:
Սակայն հարկավոր է նշել, որ այցն ու դրա նպատակները մեկ հարց է, դրա արտացոլումը տարածաշրջանային և առանձին վերցրած երկկողմ հարաբերություններում՝ մեկ այլ հարց: Այստեղ անդրադառնանք մասնավորապես Հայաստանին: Հաշվի առնելով Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ միջազգային մեր բոլոր գործընկերները քաջ գիտակցում են, որ նման պայմաններում Հայաստանի գործող իշխանությունների հետ երկարաժամկետ ծրագրեր կազմելն իրատեսական չէ: Այս համատեքստում բավական է ուշադրություն դարձնել միայն ԱԳՆ-ում տիրող իրավիճակին: Երկրի ղեկավարի վարած քաղաքականության պատճառով արտգործնախարար և անգամ փոխարտգործնախարարներ չունենալու հետևանքով, այցի ծրագիրը Հայաստանի հետ արդեն իսկ միանգամայն տարբեր էր Ռիկերի՝ Վրաստանում և Ադրբեջանում ունեցածից: Տարբերվում էր այն աստիճան, որ անգամ ԱԳՆ-ի կողմից հրապարակված պաշտոնական հաղորդագրությունում ոչ թե նշվեց «հանդիպում արտգործնախարարի կամ ԱԳՆ որևէ այլ բարձրաստիճան պաշտոնյայի հետ», այլ՝ «ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հանդիպում ՀՀ ԱԳՆ-ում», ինչը ինքնին ցուցիչ է, թե ինչ վիճակում է ներկայումս գտնվում ՀՀ արտաքին քաղաքականությունը…
Խոսելով Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների մասին, նշենք, որ այցի ընթացքում Ռիկերը նաև անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակին և Ղարաբաղյան հակամարտությանը: Ուշագրավն այն է, որ չնայած Փաշինյանի՝ Ղարաբաղը ստվերելու և Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո բերելու ջանքերին, Ռիկերը հստակ տարանջատման նշան դրեց այս երկու խնդիրների միջև:
Մասնավորապես՝ Ղարաբաղյան հակամարտության հարցով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարը կրկին հաստատեց իր երկրի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահության գործունեությունը շարունակելու վերաբերյալ և հստակ ցույց տվեց, որ Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորումը պետք է ընթանա հենց այս ձևաչափի ներքո, ինչը բավական կարևոր է Հայաստանի համար: Սակայն միջանկյալ նշենք, որ կարևոր լինելը մեկ հարց է, այդ ուղղությամբ աշխատաքներ իրականացնելը մեկ այլ խնդիր: Հաշվի առնելով Ղարաբաղի մասին այս իշխանությունների արած հայտարարությունները և վերջին երեք տարիների ընթացքում նրանց վարած արտաքին քաղաքականությունը, ապա իրատեսական չի լինի նշելը, որ չնայած առկա ուղերձներին, այս հարցում կունենանք որևէ դրական առաջընթաց…
Ինչ վերաբերվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին, ապա Ռիկերը վերահաստատեց ԱՄՆ պետքարտուղարության մայիսի 27-ի հայտարարությամբ ամրագրված դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքեր՝ չկապելով այդ հարցը Ղարաբաղյան հակամարտության հետ:
Սա թերևս ընդհանուր այցի մասին: Սակայն հարկավոր է ուշադրություն դարձնել նաև այդ այցի քողարկված կետերին: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն, ինչպես ցանկացած գերտերություն, իր սեփական շահերն է հետապնդում ՝ իր ազդեցության գոտին տարբեր տարածաշրջաններում ընդլայնելու համար: Հաշվի առնելով ներկայիս իշխանությունների վերջին շրջանում Միացյալ Նահանգներին այս տարածաշրջան հրավիրելու փորձերը՝ չի բացառվում որ Միացյալ Նահանգներն օգտագործելով այդ հնարավորությունը, փորձի ինչ-ինչ դիվիդենտներ քաղել դրանից: Ստեղծված իրավիճակում չենք կարող բացառել այն, որ սեփական երկրի շահերը տարածաշրջանում առաջ մղելու համար ԱՄՆ պաշտոնյան նաև ուղերձ հասցրած լինի ներկայիս իշխանություններին, որ իր երկիրն ինչ-ինչ նպատակների իրականացման դիմաց իր աջակցությունը ցույց կտա նրանց վերարտադրվելուն: Սրանով է թերևս պայմանավորված այն հանգամանքը, որ Ռիկերը բավական չէ չնկատելու է տալիս մեր երկրի ղեկավարի կողմից ժողովրդավարական արժեքներն ամեն ժամ ոտնահարելու փաստը, ավելին՝ հայտարարում է, որ բարձր է գնահատում Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված գործընթացները: Ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսք գնում, մնում է անհասկանալի: Պարզ է միայն մեկ բան, ԱՄՆ-ն բավականին լավ հասկանում է, որ ներկայիս պարտություն կրած ու կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը կարևորություն չտալով սեփական երկրի ազգային և պետական շահերին՝ կարող է բավականին լավ գործիք դառնալ Միացյալ Նահանգների շահերն առաջ մղելու համար, ինչն էլ ինքնին հասցնելու է նրան, որ կրկին բավականին թանկ գին ենք վճարելու…
Թե կոնկրետ ինչի շուրջ են բանակցել և թե ինչ տեղի կունենա հետագայում, պարզ կդառնա Բայդեն-Պուտին և Բայդեն–Էրդողան հանդիպումներից հետո: Ներկայումս կարող ենք միայն փաստել, որ քաղաքական ավանտյուրայի մեջ մտնելը, երկիրն աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմ դարձնելը, դաշնակցի հետ հարաբերություններին հարված հասցնելը, նրա հետ հակադրման գնալը երկիրը հասցնելու է վերջնական կործանման եզրին…
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ