ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախը միշտ կարևորել է ՌԴ-ի դերը խաղաղության ու կայունության պահպանման գործում. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ:

«Այսօր եղբայրական ռուս ժողովուրդը տոնում է իր ազգային տոնը՝ Ռուսաստանի օրը: Մենք ի սրտե շնորհավորում ենք մեր բարեկամ երկրին հիշարժան տոնի կապակցությամբ, տոն, որն ազդարարեց բազմադարյա պատմության նոր փուլի, շրջադարձային իրադարձությունների և արմատական բարեփոխումների սկիզբը՝ ուղղված բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, պետության հետագա զարգացմանն ու զորացմանը:

Հարյուրամյակներ շարունակ մեր երկու ժողովուրդներն ունեցել են պատմական, մշակութային, հոգևոր, արժեհամակարգային ընդհանուր հենքի վրա խարսխված ամուր ու ջերմ կապեր: Դարեր շարունակ, գտնվելով աշխարհաքաղաքական վայրիվերումների հորձանուտում, Արցախը միշտ կարևորել է Ռուսաստանի անգնահատելի տեղն ու դերը մեր տարածաշրջանում, այստեղ խաղաղության ու կայունության պահպանման գործում:

Այսօր էլ մեզ հետ միասին Արցախի անվտանգությունն ապահովում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Մենք խորապես շնորհակալ ենք նրանց ու երախտապարտ: Շնորհակալ ենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ներդրած անձնական ջանքերի ու անուրանալի ավանդի համար:

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր եղբայրներին նվիրական տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն ու բարգավաճում ռուս ժողովրդին և Ռուսաստանի Դաշնությանը, որը գրկաբաց ընդունել է միլիոնավոր հայերի», - նշված է ուղերձում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    30°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: