ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տնտեսությունը շարունակվում է պատժվել՝ ի դեմս առանց այդ էլ սուղ միջոցների թանկացման

 

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Թանկ փողերի քաղաքականությունը շարունակվում է:
ԿԲ կրկին բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը որոշում է փողի գինը տնտեսությունում: Թանկացնելով փողը, ԿԲ-ն կրճատում է տնտեսվարողների ու լայն հանրության համար դրա հասանելիությունը, արդյունքում զսպում սպառումը, ինչն էլ իր հերթին զսպում է ինֆլյացիան:
Հիշեցում 1. Դեկտեմբերից սկսած ԿԲ-ն չորս անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 4,25 %-ից սահմանելով 6,5 %:
Հիշեցում 2. ԿԲ-ի գործողություններն, ըստ էության, միտված են ապագային, այսինքն սա ապագայում սպասվող գնաճի ազդակ է նաև:
Հիշեցում 3. ԿԲ-ի կողմից նպատակադրված գնաճը կազմում է 4 % (1,5 % -ի միջակայքով): Վերջին վիճակագրական տվյալներով ՀՀ-ում 12 -ամսյա գնաճը կազմում է 5,9 %:
Տոկոսադրույքի բարձրացման նշված ողջ ժամանակահատվածում, ԿԲ-ն գաճի նպատակային մակարդակին չի հասել: Այսինքն գործիքակազմի անընդհատ կիրառությունը, ըստ էության, ունեցել է է՛լ ավելի մեծ գնաճը զսպելու միտում: Մյուս կողմից՝ պահպանվող ինֆլյացիայի պարագայում ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը օրինաչափություն է: Մինչդեռ իրականում նպատակային գնաճին հասնելու խնդրում ունենք, մեղմ ասած, ցածր արդյունավետության:
Պատճառներն օբյեկտիվ և սուբյեկտիվ հարթությունում են:
Օբյեկտիվների թվում են համաշխարհային գնաճային պահպանվող ճնշումները, բայց դրանք համափաչ չեն մեզ մոտ գրանցված ինֆլյացի հետ: Սուբյեկտիվ պատճառների մասին հակիրճ՝ ճգնաժամային կառավարման պրոցեսում ԿԲ-ի միայնակ գործունեությունը, որը ոչ մի կերպ չէր կարող հանգեցնել պատշաճ արդյունավետության:
Պատկերն այս պահին հետևյալն է. գնաճը պահպանվում է, միտումները ևս, տնտեսությունը շարունակվում է պատժվել՝ ի դեմս առանց այդ էլ սուղ միջոցների թանկացման»:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: