ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ նպատակներ էր հետապնդում Ալիևի և էրդողանի համատեղ այցը Շուշի

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ այցն ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Շուշի, այնտեղ դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագրի ստորագրումը  նպատակ էին հետապնդում մարսեցնել Արցախում պատերազմի հրահրումը, ռազմական հանցագործությունները, Թուրքիայի միջոցով ահաբեկիչների ներգրավումը, ազդարարել տարածաշրջանում իր ազդեցությունն էլ ավելի մեծացնելու Թուրքիայի հավակնության մասին, ինչպես նաև փորձել նոր կարմիր գծեր սահմանել սպասվող բանակցային գործընթացում:

Չնայած վերջին ամիսներին Թուրքիան իրեն փորձում էր համեմատաբար զուսպ պահել, սակայն իրականում էրդողանը բնավ չի պատրաստվում սահմանափակվել այն ազդեցությամբ, որը ստացել է Արցախում 44-օրյա պատերազմի արդյունքներով՝ հատկապես, որ ինքն այդ պատերազմի արդյունքների համար բավականին մեծ ռեսուրս է դրել:

Թուրքիայի այս հավակնությունները Ռուսաստանի համար բավականին խնդրահարույց են: Այն ձեռնոց է նետում ռուսական գերակա ազդեցությանը ոչ միայն Ղարաբաղյան հակամարտության գոտում, այլև ողջ տարածաշրջանում:

Ղարաբաղյան հակամարտության գոտում իր ազդեցության սահմանները փոխելով, Ադրբեջանի վրա իր ազդեցությունն էլ ավելի ամրապնդելով (առկա գործընթացները, ինչպես նաև Շուշիի հռչակագիրն, ի թիվս այլ հարցերի, ամրագրում էր նաև Ադրբեջանի վրա Թուրքիայի ազդեցության մեծացում)՝ Էրդողանը հավակնում է տարածաշրջանային հարցերում Ռուսաստանի հետ համագործակցել հավասարության սկզբունքով:

Թուրքիայում շատ լավ հասկանում են, որ սա չի կարող Ռուսաստանի կողմից հանգիստ ընկալվել՝ հատկապես, որ այսօր Թուրքիան արդեն բավականին կառուցողական երկխոսություն ունի Արևմուտքի հետ և հակված է վերականգնելու իր դաշնակից ԱՄՆ հետ հարաբերությունները, իսկ վերջինս հստակ հայտարարել է Հարավային Կովկասում իր ներգրավվածությունը մեծացնելու մտադրության մասին:

Էրդողանը Շուշիում փորձեց ինչ-որ չափով մեղմել Ռուսաստանի կողմից հնարավոր արձագանքը՝ ռեվերանսներ անելով դեպի Ռուսաստան, սակայն իրական քաղաքականությունը և Թուրքիայի շահերը տարածաշրջանում որևէ կերպ չեն փոխվում օրինակ Պուտինի հասցեին հնչած դրական գնահատականներից:

Թուրքիայի այս հավակնությունները և ակտիվությունը չի կարող հստակ գործողությունների չհանգեցնել՝ Ռուսաստանին ստիպելով վերանայել տարածաշրջանում իր կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը: Այստեղ Հայաստանը կարող էր էական դերակատարում ստանձնել՝ առաջ մղելով մեր պետական շահերը: Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանը նախ հստակ սահմանի առկա իրողությունների պայմաններում իր ազգային և պետական շահերը, տարածաշրջանում սկսի հանդես գալ որպես սույեկտ և լինի ընկալելի ու վսահելի  խաղացող իր գործընկերների և առաջին հերթին դաշնակցի համար: Սակայն այսօր Հայաստանի գործող իշխանությունը ոչ միայն չի հանդիսանում այդպիսին, այլև իր վերարտադրման նպատակով դիմում է այնպիսի գործողությունների, ինչպես օրինակ թուրք-ադրբեջանական ծրագրերի քողարկված առաջ մղումը,  Արևմուտքին տարածաշրջան հրավիրելու փորձերը:

Ի տարբերություն Հայաստանի՝ Բաքուն, կարծես թե, արդեն փորձում է օգտվել ստեղծված հնարավորությունից: Ադրբեջանը Թուրքիայի հավակնությունների ակտիվացման ֆոնին հնարավորություն է ստանում ավելի ամուր և Ռուսաստանի համար հասկանալի դիրքերից  դիմակայել օրինակ ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին միանալու ռուսական կողմի հնարավոր ճնշումներին:

Միևնույն ժամանակ, այս քայլով Ալիևը առաջիկա բանակցությունների տրամաբանության ներքո փոխում է Շուշիի ստատուս քվոն: Քաղաքական կարգավորման գործընթացում, երբ խոսքը վերաբերվի նախկին ԼՂԻՄ տարածքների դեօկուպացիային, Շուշիի հարցն արդեն փորձելու է ներկայացվել ոչ միան Ադրբեջանի հետ բանակցությունների առարկա:

Այս իրավիճակը կարող է որոշակի փոփոխություն կրել հունիսի 20-ին Հայաստանում սպասվող ընտրությունների արդյունքներով: Ռուս-թուրքական նոր առևտրում  Հայաստանի շահերն առաջ մղելու համար նոր իշխանությունը  պետք է շտապողականություն ցուցաբերի և շատ արագ մտնի գործընթացների մեջ, հակառակ դեպքում արդեն իսկ ձևավորված կոնֆիգուրացիաների հետ բավականին բարդ է լինելու գործ ունենալը;


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    23°  13° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: