ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եկեք մերժենք սուտը և ապրենք մարդավայել, իրար հարգելով. Արթուր Վանեցյան (տեսանյութ)

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանն ուղերձ է հղել։

«Վաղը չէ մյուս օրը եկեք դուրս նետենք պարտվածին մեր միջից ու ընտրենք գալիք հաղթանակները։

Եկեք մերժենք սուտը և ապրենք մարդավայել, իրար հարգելով։

Եկեք հանենք մեր կյանքից չընդհատվող խելագարությունը ու մի պահ հանգիստ հասկանանք՝ ոնց ենք դուրս գալու այս ավերակներից։

Հայաստանցիներ, դուք չե՞ք հոգնել աղմուկ-աղաղակից, թքախառը ճղճղոցներից, այս փնթի հարայ-հրոցից դուք չեք զզվե՞լ։

Եկեք լռեցնենք գժվացնող աղմուկն ու ընտրենք խաղաղ աշխատանքը, ընտրենք լուռ կառուցելը և հանգիստ մեր շահերն առաջ տանելը։

Եկեք լավ ապրելու մասին այս հեքիաթները տանք հեքիաթասածի գլխին ու խելքով իրական լավ կյանք ստեղծենք բոլորի համար։

Եկեք շրջենք ամբարտավան, դատարկ անկարողների էջը և ընտրենք պրոֆեսիոնալիզմը, համեստությունը և աշխատասիրությունը։

Սիրելի՛ հայրենակիցներ, դուք չե՞ք սարսափում անպաշտպան լինելու այս մշտական զգացումից։ Ո՞նց ենք մեր զավակներին մեծացնելու, մեր ծնողների հանգիստն ապահովելու այս անտերության մեջ, թշնամու հետ միջանցիկ սահմանների ու մայրաքաղաքի կենտրոնում զինված ռազբորկաների պայմաններում։

Եկեք իրենց աթոռներից դուրս շպրտենք մեր անվտանգությունը քարուքանդ արածներին ու նորից մեր երկիրը դարձնենք աշխարհի ամենաապահովներից մեկը։

Եկեք ռադ անենք մեր բանակի ողնաշարն իրենց բթամիտ կապիկություններով ջարդողներին ու կրկին դարձնենք մեր սահմաններն անառիկ, իսկ հայրենիքի պաշտպանին՝ հպարտ ու բացճակատ

Եկեք երեք տարում ծերացած, կռացած, արցունքն աչքերին ու վերքերից արնահոսող մեր տունը, մեր հայրենիքը, մեր Հայաստանը փրկենք, նա մեզ երբեք առիթ չի տվել իր հետ այսպես վարվելու։ Մեծ աշխարհի մեր փոքր անկյունը սա է, մեր տունը սա է, մերը միայն սա է։ Եկեք վերադարձնենք մեր ժպտացող, մեր ջերմացնող, մեր երիտասարդ Հայաստանը՝ մեր սերը, մեր օջախը, մեր պատիվը։ Խնդրում եմ ձեզ։

Վաղը չէ մյուս օրը մերժեք կապիտուլյանտին, ընտրեք թիվ 6 քվեաթերթիկը, «Պատիվ ունեմ» դաշինքը։ Ընտրեք, որ միասին, իրար օգնելով կարողանանք փրկվել։ Պատիվ ունեմ», - ասված է ուղերձում։ 

twitter sharing button
pinterest sharing button
email sharing button
sharethis sharing button

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: