Միջազգային արձագանքը ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններին
2021թ. հունիսի 20-ին տեղի ունեցած ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձներ են հղել օտարերկրյա մի շարք պետությունների ղեկավարներ և գերատեսչությունների ներկայացուցիչներ: Ստորև կանդրադառնանք հարևան երկրների և ուժային կառույցների մինչ այս պահն արած հայտարարություններին, որոնք բավականին մակերեսային լինելով, տարընթերցումների տեղիք են տալիս:
Հարևան երկրներից առաջինը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Վերջինս ողջունել է «արտահերթ խորհրդարանական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու հանգամանքը» և ՀՀ նոր կառավարության հետ սերտ համագործակցության հույս է հայտնել: Իրանն արտգործնախարարության խոսնակի մակարդակով, նույնպես շնորհավորել է Հայաստանում «խորհրդարանական արտահերթ ընտրությունների հաջող անցկացումը»: Կարևորելով ԻԻՀ արտաքին քաղաքականության մեջ հարևանների դերը և Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը, Սաիդ Խաթիբզադեն նույնպես հույս է հայտնել, որ Հայաստանում նոր խորհրդարան և կառավարություն ձևավորվելով, առավել քան երբևէ կընդլայնվեն երկու երկրների բարեկամական հարաբերությունները:
Հարևան պետությունների համատեքստում հարկավոր է նշել նաև Թուրքիայից և Ադրբեջանից հնչած հայտարարություններին առանց լրացուցիչ մեկնաբանության, քանի որ ի տարբերություն Վրաստանի և Իրանի այդ երկու երկրներից եկած արձագանքները որևէ տարընթերցման առիթ չեն տալիս: Դեռևս հունիսի 20-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումի ավարտին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Թուրքիան հույս ունի, որ ընտրությունների արդյունքում ձևավորված Հայաստանի նոր կառավարությունը «դաս կքաղի անցյալում այդ երկրի կատարած սխալներից», կդադարի տարածքային պահանջներ ներկայացնել հարևաններին և կսկսի լավ հարաբերություններ հաստատել նրանց հետ։ Իր հերթին, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, մեկնաբանելով Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, հայտարարել է, որ Բաքուն Երևանից ճիշտ եզրակացություններ է ակնկալում երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի վերաբերյալ: Ըստ նրա, այդ ճգնաժամի արմատները խորանում են, իսկ պատճառը Հայաստանի կողմից միջազգային իրավունքի և ուժային ճանապարհով միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտումն է…
Բավականին ուշագրավ է ուժային կենտրոնների արած հայտարարությունները: Մասնավորապես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, շնորհավորելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ընդգծել է, որ Եվրոպական միությունը կանգնած է Հայաստանի կողքին՝ աջակցելով խորը բարեփոխումների արդյունավետ իրականացմանը: Միաժամանակ, ԵԽ նախագահը շեշտել է, որ ԵՄ-ն պատրաստ է նաև աջակցել տարածաշրջանային կայունացմանն ու հակամարտությունների համապարփակ կարգավորմանը:
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը նույնպես հայտարարություն է տարածել, որում նշված է, որ Միացյալ Նահանգները ողջունում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կողմից ընտրությունների ընդհանուր դրական գնահատականն, ըստ որի` մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հիմնականում հարգվել են, ընտրապայքարի մասնակիցները հնարավորություն են ունեցել ազատ քարոզչություն իրականացնել, դրական է գնահատվել նաև ընտրությունների օրվա ձայների հաշվարկը: Հարկ է ուշադրություն դարձնել, որ ինչպես զեկույցում, այնպես էլ պետքարտուղարության հայտարարություններում չի նշվում այն հիմնական ընտրախախտումների վերաբերյալ, որոնց ականատեսը եղանք հունիսի 20-ին, օրինակ՝ խոշոր քաղաքներում տեղի ունեցած հոսանքազրկումը:
Սակայն ամենից հետաքրքրականը ռազմավարական դաշնակից Ռուսաստանի արձագանքն է: Ընտրություններին նախ անդրադարձել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը, որը մասնավորապես նշել է, որ Կրեմլը կցանկանար, որ հայ ժողովրդի այս ընտրությունն օգներ հաղթահարել այն դժվարությունները, որոնք ներկայումս ապրում է երկիրը և դուրս գալ կայուն զարգացման հետագիծ: Ուշագրավն այն է, որ վերջինիս խոսքում չկա որևէ խոսք Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների մասին: Կա միայն հղում Եռակողմ համաձայնագրերի իրականացմանը, որոնք ձեռք են բերվել և ստորագրվել Ռուսաստանի նախագահի անմիջական ներգրավմամբ: Պեսկովի այս հայտարարությանը հաջորդեց Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը, որում զրուցակիցներն, ըստ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի պաշտոնական էջում տեղադրված հայտարարության, անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին և միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին. չի նշվում երկկողմ հարաբերությունների մասին: Իսկ, ըստ Կրեմլի տարածած հայտարարության, կողմերը եռակողմ համաձայնագրերից զատ, չնայած վերահաստատել են տրամադրվածությունը ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների համակողմանի ամրապնդման համար, սակայն ուշագրավն այն է, որ այս հայտարարությունում էլ չի նշվում ռազմավարական հարաբերությունների մասին: Հարկ է նկատել, որ հայ-ռուսական հարաբերություններում շեշտը Եռակողմ համաձայնագրերի վրա դնելը և երկկողմ հարաբերություններում ռազմավարականին չանդրադառնալը բավականին մեծ մտածելու տեղիք է տալիս…
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ