ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստամբուլում հայկական եկեղեցու պատի վրա պարող տղամարդիկ բերման են ենթարկվել

Ստամբուլի Կադիկոյ շրջանում գտնվող Սուրբ Թաքավոր հայկական եկեղեցու պարիսպներին պարող տղամարդկանց բերման են ենթարկվել: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ երկուշաբթի օրը հաղորդել են քաղաքի վարչակազմից:

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ երկուշաբթի գիշերը մի խումբ երիտասարդներ պարեր են կազմակերպել այն փողոցում, որտեղ գտնվում է եկեղեցին: Երկու հոգի՝ ալկոհոլի ազդեցության տակ, բարձրացել են եկեղեցու մուտքի պատի վրա և շարունակել են պարել: Խաչի դիմաց պարող տղամարդկանց հետ միջադեպի տեսանյութը տարածվել է սոցցանցերում:

«Այս արարքին մասնակցած երեք քաղաքացի բերման են ենթարկվել հենց իրենց տնից: Հետաքննություն է սկսվել: Մենք դատապարտում ենք սրբավայրերի նկատմամբ այս նողկալի պահվածքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը դատապարտել է Ստամբուլի Կադիկոյ շրջանում գտնվող Սուրբ Թաքավոր հայկական տաճարի պատի վրա պարողներին:

«Մենք դատապարտում ենք Սուրբ Թաքավոր եկեղեցու նկատմամբ անհարգալից վերաբերմունքը: Մզկիթների, եկեղեցիների, սինագոգերի դեմ ուղղված նման գործողությունները անհարգալից վերաբերմունք են յուրաքանչյուրի նկատմամբ, մենք դրանք համարում ենք սադրանք»,- գրել է Չելիքը Twitter- ում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: