ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն 4 քննարկման թեմա է առանձնացնում տարածաշրջանում կայունության հաստատման համար

Ես կցանկանայի նախ ձեզ ողջունել, շնորհավորել ընտրության արդյունքների կապակցությամբ, որի արդյունքում դուք մանդատ եք ստացել, որը ձեզ լեգիտիմություն է տալիս բարեփոխումներն իրագործելու համար: Այս մասին, այսօր՝ հուլիսի 17-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում իր ելույթում նշեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, հայտնում է NEWS.am-ը:

«ԵՄ-ն ցանկանում է շատ հավատարիմ, ակտիվ ու ներգրավված գործընկեր լինել Հայաստանի կայունության, բարօրության ու անվտանգության համար: Այս շրջանակներում մենք առիթ ենք ունեցել Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին խոսելու, բայց ես մի հզոր ուղերձ եմ ձեզ հղում՝ մենք ձեր կողքին ենք և ևս մեկ անգամ հաստատում ենք աննախադեպ, 25,6 մլրդ եվրոյի ֆինանսական փաթեթ տրամադրել ՀՀ-ին՝ աջակցելու համար Հայաստանի առաջնահերթությունների իրականացմանը: Մենք առիթ ունեցանք խոսելու այդ առաջնահերթությունների մասին, որոնց շուրջ ձեր թիմերը կհամագործակցեմ ԵՄ-ի հետ, որպեսզի այդ միջոցները տեսական կամ վիրտուալ չլինեն, այլ հնարավորինս արագ կյանքի կոչվեն կոնկրետ ծրագրերի միջոցով:

Աշխարհում մենք ամենուր առճակատվում ենք համավարակին: ԵՎրոպան փորձում է արտահանել պատվաստանյութեր, շարունակելու ենք դա: Կովաքս  ծրագիրն ենք իրագործում, որպեսզի ողջ աշխարհի համար հասանելի դառնան պատվաստումները: Որոշվել է, որ առնվազն մինչև տարեվերջ 100 հազար դոզա մոբիլիզացնել, որպեսզի կարողանանք պատասխանել համաշխարհային այս մարտահրավերին»,-ասաց Միշելը:

Նա տեղեկացրեց, որ վաղը լինելու է Ադրբեջանում, իսկ երկուշաբթի՝ Վրաստանում. «ԵՄ-ն ցանկանում է իր ներգրավածությունը այս տարածաշրջանում: Մենք ուզում ենք ամրապնդել կապերը այս տարածաշրջանի երկրների հետ և ցանկանում ենք նախապատրաստել «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը: Առաջիկա ամիսներին մենք ցանկանում ենք ձեզ հետ աշխատել, որպեսզի առաջ գնանք որոշակի հարցերի շուրջ: Մենք բոլորս, բնականաբար, ազդված ենք այս պատերազմի արդյունքում, որը հարվածել է Հայաստանին: Այստեղ ցանկանում էի իմ հարգանքի տուրքը մատուցել բոլոր տուժածներին ու նրանց ընտանիքներին:

ԵՄ-ն աջակցում է, պատրաստ է աջակցել Մինսկի խմբի շրջանակներում կատարված աշխատանքներին: Մենք ցանկանում ենք ոգեշնչել շարունակել Մինսկի խմբի աշխատանքները: Մենք տեսնում ենք 4 թեման, որոնք պետք է արծարծվեն կարճաժամկետ միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի կայունություն ու բարօրություն բերվի այս տարածաշրջանին:

Առաջինը չափավոր հռետորաբանությունն է, փորձելով խուսափել ագրեսիվ հռետորաբանությունից: Շատ կոնկրետ օրինակ, վերջին շաբաթների ընթացքում  առիթ ենք ունեցել քննարկելու գերիների հարցը ԵՄ այլ գործընկերների հետ, ինչպես նաև ականապատված քարտեզների հարցը: հույս ունենք, որ հնարավոր կլինի պատասխանատու և դրական կերպով կերպով առաջ գնալ այս հարցի շուրջ:

Երկրորդ կետը սահմանների սահմանազատումն է: Հուսով ենք, որ սա էլ հնարավոր կլինի, և հնարավոր կլինի բանակցությունների, երկխոսության գործընթաց սկսել: Կարծում ենք՝ օգտակար է, որպեսզի հնարավոր լինի վիճարկվող տարածքներից նահանջեն երկու կողմերի զինված ուժերը, որպեսզի հնարավոր լինի քննարկումներ իրականացնել:

Երրորդ կետը, կարողանալ քննարկել հնարավոր համագործակցությունները տրանսպորային ոլորտում: Գուցե կան նաև այլ ոլորտներ, որտեղ տարածաշրջանային գործընթացներ կարող են իրականացվել՝ նպաստելու համար տնտեսական աճին և երկխոսւթյանը:

Եվ չորրորդ կետը խաղաղության բանակցություններն են և կարգավիճակի հարցը: Ես շատ ուշադիր եմ նաև մշակութային ժառանգության պահպանման հարցում, որը թերևս հնարավոր լինի լուծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման հաստատությունների աջակցությամբ:

ԵՄ-ն պատրաստ է ձեր կողքին լինել, կառուցողական և հավատարիմ գործընկեր լինել, որպեսզի աջակցի ձեզ կարգավորելու ձեր հարցերը, ինչպես նաև ժողովրդավարության արժեքները առաջ տանելու հարցում»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: