ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամբողջ աշխարհը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. ԵԽ պատգամավոր

Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության եւ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ-ում La Republique en Marche կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոն հուլիսի 20-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ինչպես հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից, նրան ուղեկցում էր  ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Նատալի Լուազոն ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ` ի նշան Սուրբ նահատակների հիշատակի: Տիկին Լուազոն նշեց, որ շատ տպավորված է թանգարանից: Ըստ ԵԽ ներկայացուցչի՝ ամբողջ աշխարհը պետք է իմանա եւ հիշի հայերի ցեղասպանության մասին, որպեսզի այն այլեւս երբեք չկրկնվի: Նա կարեւորեց նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը:

Ֆրանսիացի պատգամավորը, գրառում կատարելով Պատվավոր հյուրերի հուշամատյանում, նշեց. «Ամբողջ աշխարհը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպես դա արել է Ֆրանսիան»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 11%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    30 C°
     
    28°  16° 
    01.05.2024
    28°  16° 
    02.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: