ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տեղի կունենա Գրքի երևանյան չորրորդ փառատոնը. ԿԳՄՍ

Գրքի երևանյան չորրորդ փառատոնի միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը ներկայացրել է ԿԳՄՍ-ն:

Փառատոնը տեղի կունենա հուլիսի 30-ին, 31-ին և օգոստոսի 1-ին. մուտքն ազատ է:

ԾՐԱԳԻՐ

Հուլիսի 30 | ուրբաթ |Նկարիչների միություն

12։00-13։00

Գրքի երևանյան չորրորդ փառատոնի պաշտոնական բացում․ գրքերի ցուցահանդես-տոնավաճառի մեկնարկ (մինչև 40% զեղչ)

13։00-14:00

Թումանյանի ակադեմիական հատորների վերահրատարակումը (Հովհաննես Թումանյանի թանգարան)

14։00-15:00

«Իմ Թումանյանը» խաղի ներկայացում («Մարի» հրատարակչություն)

15։00-16:00

Լևոն Սահակյանի «Կռիվ տալով» գրքի շնորհանդես («Արմավ» հրատարակչություն)

16։00-17:00

Գոհար Մանուկյանի «Հարյուր տարվա մարդասիրություն. հայկական Կարմիր Խաչը 1920-ից ի վեր» գրքի շնորհանդես («Նյումեգ» հրատարակչություն)

17։00-18:00

«Պատմություն կերտողները» մատենաշարի շնորհանդես («Բուկինիստ» հրատարակչություն)

18։00-19:00

Վըրջինիա Վուլֆի «Միսիս Դելոուեյ» գրքի շնորհանդես («Զանգակ» հրատարակչություն)

Հուլիսի 30 | ուրբաթ | «Զանգակ» գրատուն

14։00-15։30

Հեքիաթաստեղծման վարպետության դաս Արմինե Անդայի հետ (9-13 տարեկան երեխաների համար)

16։00-17։00

Հետ գնա՞նք 60-ականներ Ալեքսանդր Թոփչյանի հետ

17։00-18։00

Եվրոպական միության գրական մրցանակակիրը․ Արամ Պաչյան

18։00-19։00

«Կնոջ զգեստապահարանը. հեքիաթից մինչև նորաձևություն». Արմինե Դանիելյան

Հուլիսի 30 | ուրբաթ | «Մոսկվա» կինոթատրոն

19։00-20։00

Բանաստեղծի թոռը․ Գոհար Չարենց (զրույցը՝ Հայկ Համբարձումյանի)

20։00-21։00

Նարինե Աբգարյանի «Զուլալիի» էկրանացումը (բանախոսներ՝ Նարինե Աբգարյան, Հայկ Օրդյան, Հերմինե Ստեփանյան, Նարինե Գիժլարյան, Արմեն Սարգսյան)

Հուլիսի 31 | շաբաթ | Նկարիչների միություն

14:00-14:50

Կարեն Անտաշյանի «Դզոն» գրքի ընթերցում-քննարկում  («Գրանիշ» հրատարակչություն)

15։00-16։00

Գիլերմո դել Տորոյի «Ֆավնի լաբիրինթոսը» գրքի շնորհանդես («Արևիկ» հրատարակչություն)

16։00-17։00

Նիլ Գեյմանի «Քորլայն» գրքի շնորհանդես («Զանգակ» հրատարակչություն)

17։00-18։00

Լուսինե Խառատյանի «Անմոռուկի փակուղի» գրքի շնորհանդես («Գրանիշ» հրատարակչություն)

18։00-19։00

Ալան Բադիուի «Դարը» գրքի շնորհանդես («Նյու Մեգ» հրատարակչություն)

19:00-19:30

Համերգ․ Լիլիթ Պիպոյան

Հուլիսի 31 | շաբաթ | «Զանգակ» գրատուն

16։00-17։00

Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարի գաղտնիքը» գրքի քննարկում (զրույցը՝ Արքմենիկ Նիկողոսյանի)

17։00-18։00

Վիլյամ Սարոյանի «Ցուրտ օրը» պատմվածքի քննարկում («Վերածնունդ» հիմնադրամ)

19։00-20:00

Եղիշե Չարենցի «Երևանի ուղղիչ տնից» վեպի շնորհանդես (բանախոսներ՝ Գոհար Չարենց, Արքմենիկ Նիկողոսյան, Հովհաննես Հովակիմյան)

Հուլիսի 31 | շաբաթ | «Մոսկվա» կինոթատրոն

18:00-19:00

Վեպից՝ կինո․ Մարկ Արենի հաջողելու բանաձևը (բանախոսներ՝ Մարկ Արեն, Հրաչ Քեշիշյան, Տաթևիկ Վարդևանյան)

20։00-21։00

Կինո և գրականություն․ Հենրիկ Մալյան, Աղասի Այվազյան (բանախոսներ՝ Նարինե Մալյան, Ռոբերտ Մաթոսյան, Ալիս Հովհաննիսյան, Դավիթ Մաթևոսյան)

Օգոստոսի 1 | կիրակի | Նկարիչների միություն

15։00-16:00

Լիլիթ Բաղդասարյանի «Locus morbi» գրքի շնորհանդես («Գրքամոլ» հրատարակչություն)

16։00-17:00

«Դարակ» հրատարակչության մրցանակակիր վեպերը

17։00-18:00

Արմինե Գաբրիելյանի «Շուշաններ» գրքի շնորհանդես («Էդիթ Պրինտ» հրատարակչություն

18։00-19։00

«Կանայք, որ փոխեցին աշխարհը». քննարկում («Տեքստ» հարթակ)

19։00-19։30

Փառատոնի փակում և գրական մրցանակաբաշխություն

Օգոստոսի 1 | կիրակի | «Զանգակ» գրատուն

15։00-16:00

Հեքիաթաթերապիա (բանախոսներ՝ Քրիստինե Մկրտչյան, Նվարդ Վարդանյան, Անի Հովնան)

16։00-17:00

Անուշ Սարգսյանի «Անոն» գրքի շնորհանդես (բանախոսներ՝ Անուշ Սարգսյան, Արքմենիկ Նիկողոսյան, Հասմիկ Հակոբյան)

17։00-18:00

Պատերազմի վավերագրոությունը (բանախոսներ՝ Էդիկ Պողոսյան, Կարեն Ավետիսյան, Արեգ Բալայան)

18։00-19։00

Գրողի կինը․ Վերժինե Մովսիսյան  (զրույցը՝ Դավիթ Մաթևոսյանի)

Նշենք, որ Գրքի երևանյան չորրորդ փառատոնն իրականացնում է «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: