Եզդիները ցեղասպանության հարցով պատրաստվում են դիմել միջազգային դատարան
2014 թվականին Շանգալում ահաբեկչական խմբավորումների կողմից եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանության հարցը կներկայացվի միջազգային դատարանում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը նշեց, որ փաստաբանների, եվրոպացի գործիչների հետ համագործակցությամբ, տարիներ շարունակ իրականացվում է փաստահավաք աշխատանք՝ մեկ փաթեթում ներկայացնելով եզդիների ցեղասպանության հետ կապված յուրաքանչյուր դետալ: «2014 թվականին Շանգալում մի ամբողջ ժողովուրդ ենթարկվեց ցեղասպանության: Խմբակային սպանություններ, ոճրագործություն, որը տեղի ունեցավ բոլորիս աչքի առաջ 21-րդ դարում: Մոտ 400 հազար եզդի դարձավ փախստական, արձանագրվեց եզդի երեխաների առևանգում, սեռական ոտնձգություն եզդի կանանց նկատմամբ»,-ասաց Խդր Հաջոյանը: Նա հիշեցրեց, որ այդ ժամանակ արձագանքեց ԱՄՆ-ը, որը թիրախավորված օդային հարվածներ հասցրեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին: Եզդիների ցեղասպանությանն անդրադարձել ու ճանաչել են մի շարք միջազգային կազմակերպություններ, պետություններ, այդ թվում, Հայաստանը: Եզդիական համայնքը շարունակելու է ցեղասպանության ճանաչման գործընթացը: Միջազգային դատարան դիմելով, նրանք ցանկանում են, որ ոչ միայն դատապարտվի եզդիների ցեղասպանությունը, այլև քայլեր ձեռնարկվեն հանցագործությունները կատարողներին նույնականացնելու ուղղությամբ ու նրանք պատասխանատվության ենթարկվեն: Խդր Հաջոյանն ընդգծեց, որ սա համամարդկային հանցագործություն է, և պետք է հետամուտ լինել արդարության վերականգնմանը: «Ես հորդորով դիմում եմ միջազգային հանրությանը՝ մենք պետք է տեսնենք իրապես ցեղասպանությունը կանխարգելող գործողություններ: Այո, Հայոց ցեղասպանությունը ժամանակին չդատապարտվեց, և մենք մեր աչքի առաջ տեսանք նոր ցեղասպանություններ»,-ասաց նա: Եզդիների ցեղասպանությունից հետո Սիրիայում ու Իրաքում ձևավորվել են ճամբարներ, որտեղ ժամանակավոր բնակվում են փրկված, փախստականի ճանապարհը բռնած եզդիները: Հայաստանում եզդիների հոգևոր առաջնորդ Շեյխ Բրո Հասանյանը նշեց, որ այսօր էլ այնտեղ մտահոգիչ իրավիճակ է: Վերջերս ճամբարներից մեկում բռնկված հրդեհն այդ մասին է վկայում: Հումանիտար խնդիրները բազմաթիվ են՝ անվտանգություն, համաճարակային իրավիճակ, սննդի պակաս, անբարենպաստ պայմաններ: «Այսօր եզդիների վերադարձն իրենց բնակավայր խոչընդոտվում է, և այստեղ կա Թուրքիայի ձեռագիրը: Դա հենց այնպես չի արվում, մենք կարծում ենք, որ ծրագրված է: Միջազգային կազմակերպությունները պահանջում են այնտեղ ապահովել եզդիների կոնկրետ թիվ, որը հիմք կլինի իրավական կարգավիճակ ստանալու գործընթացի համար: Եվ դա չլինելու համար Թուրքիան տարբեր գործողություններով վախի մթնոլորտ է ձևավորում, որ եզդիները չվերադառնան Սինջար»,-ասաց Շեյխ Բրո Հասանյանը: Միջազգային դատարան դիմելու նպատակն է, ոչ միայն հասնել կատարվածի դատապարտմանը, հանցագործներին պատասխանատվության ենթարկելուն, այլև ակնկալում են հասնել Շանգալին ինքնավար մարզի կարգավիճակ տալուն կամ այդ հատվածում անվտանգության գոտի ստեղծելուն: Եզդիները, դատարան դիմելով, ակնկալում են հասնել նաև նրան, որ միջազգային կառույցներում ունենան ներկայացուցիչներ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ