ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ նախագահի խորհրդականը թալիբների կողմից Աֆղանստանի արագ գրավման համար մեղադրել է աֆղանական զինված ուժերին

AFP

ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը թալիբների կողմից Աֆղանստանի արագ գրավման մեջ մեղադրել է Աֆղանստանի զինված ուժերին, փոխանցում է News.am-ը:

Նրա խոսքով՝ նախագահ Ջո Բայդենը չէր ցանկանում, որպեսզի ԱՄՆ-ն մտնի Աֆղանստանում «հակամարտության երրորդ տասնամյակ», և կարծում է, որ ժամանակն է, որպեսզի աֆղանական բանակը պաշտպանի երկիրն ԱՄՆ կողմից միլիարդավոր դոլարների ներդրումներից և ուսուցումից երկու տասնամյակ անց: «Ի վերջո, նրանք որոշեցին, որ չեն պատրաստվում պայքարել Քաբուլի համար»,- ասել է Սալիվանը NBC-ին տված հարցազրույցում: Նա հավելել է, որ Միացյալ Նահանգների համար «վատագույն սցենարը» կլինի հազարավոր զինվորներ ուղարկելը քաղաքացիական պատերազմին մասնակցելու համար, երբ աֆղանական բանակը «պատրաստ չէ կռվել»:

Սալիվանը հայտարարել է, որ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է մոբիլիզացնել միջազգային հանրությանը՝ Աֆղանստանում մարդու իրավունքները պաշտպանելու համար:

«Նա պատրաստ է միջազգային հանրությանը համախմբել այս հարցի շուրջ: Նա կրքոտ կերպով հոգ է տանում մարդու իրավունքների հարցերի մասին, և մենք կշարունակենք ուշադրություն դարձնել դրանց առաջիկա շրջանում,- ասել է Սալիվանը:- Բայց սա պատճառ չէ, որպեսզի Միացյալ Նահանգները պատերազմի երրորդ տասնամյակ մտնեն այլ երկրում ներքին հակամարտության պայմաններում»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: