ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«ՀՀ իշխանություններին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել զրպարտությունը քրեականացնող հակասահմանադրական օրենքի կիրառումը». Freedom House

Հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել   քրեական գործի առնչությամբ, որը հարուցվել է Facebook-ի օգտատիրոջ դեմ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկնաբանության մեջ վիրավորելու համար:

Կազմակերպությունն այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ ընդգծելով, որ սա տեղի է ունենում ընդամենը երկու ամիս անց այն բանից հետո, երբ խորհրդարանն ընդունել է կառավարության պաշտոնյաների դեմ «լուրջ վիրավորանքները» քրեականացնող փոփոխություններ, ինչը նշանակում է ժողովրդավարական նորմերի ակնհայտ դեգրադացիա Հայաստանում, ներառյալ խոսքի ազատությունը:

«Մենք Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել զրպարտությունը քրեականացնող այս հակասահմանադրական օրենքի կիրառումը»,-հայտնել է կազմակերպությունը, հաղորդում է Tert.am-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: