ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լիտվան Հայաստանին կտրամադրի «Մոդերնա»-ի արտադրության պատվաստանյութ

Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանին տրամադրել «Մոդերնա»-ի արտադրած «Սպիկեվաքս» պատվաստանյութի 50 հազար դեղաչափ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է Հայաստանում Լիտվայի դեսպանությունը:

«Սա առաջին անգամն է, որ «Մոդերնա»-ի արտադրած պատվաստանյութը հասանելի է դառնում Հայաստանին: Սա առաջին անգամ է, որ Լիտվան նվիրաբերում է այս տեսակի պատվաստանյութ: Լիտվան շարունակելու է նպաստել համավարակը կառավարելու ԵՄ-ի գլոբալ նախաձեռնություններին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Լիտվայի վարչապետ Ինգրիդ Շիմոնիտեն շեշտել է, որ Լիտվան կշարունակի պատվաստանյութերը կիսել այն երկրների հետ, որոնց համար, ի տարբերություն ԵՄ անդամ երկրների, առավել դժվար է պատվաստանյութեր ձեռք բերել:

«Ուրախ եմ, որ այսօր մենք կարող ենք Հայաստանի ժողովրդի հետ կիսել ոչ միայն «ԱստրաԶենեկա»- ի, այլև «Մոդերնա»-ի պատվաստանյութերը, քանի որ հայերը ստիպված էին այս պատվաստանյութին շատ ավելի երկար սպասել, քան Լիտվայի քաղաքացիները», - ասել է վարչապետը:

Հայաստանում գրանցված պատվաստանյութերն են՝ «Սպուտնիկ V», «Կորոնավակ», «ԱստրաԶենեկա» ու «Սինոֆարմ»։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: