ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի փոխնախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ)՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեին:

Կառավարության հաղորդագրության համաձայն, ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ին, մասնավորապես հայաստանյան թիմին մարտահրավերներով լի ժամանակաշրջանում Հայաստանի կողքին լինելու և աջակցելու համար՝ ընդգծելով ՀԲ օժանդակության դերը կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում: Մհեր Գրիգորյանը նշել է, որ ՀԲ հետ համագործակցությունն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար ինչպես ծավալային, այնպես էլ բովանդակային տեսանկյունից: Ներկայացնելով Կառավարության նոր ծրագրի հիմնական ուղենիշները՝ փոխվարչապետն ընդգծել է, որ ՀԲ-ի հետ արդեն իսկ ձևավորված համագործակցության համապարփակ շրջանակը լուրջ հիմք է ստեղծում շարունակելու համատեղ աշխատանքները Կառավարության առաջնահերթ բարեփոխումների իրականացման ուղղությամբ:

Երկուստեք կարևորվել են մասնավորապես հանրային կառավարման բարեփոխումները, այդ թվում՝ թվայնացման գործընթացն ու պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործողությունները: Քննարկվել են մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ջանքերը՝ հատկապես առողջապահության և կրթության ոլորտներում համավարակով պայմանավորված մարտահրավերներին դիմակայելու համատեքստում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Քովիդ-19-ի դեմ պատվաստումների մասսայականացման վերաբերյալ, կարևորվել է պատվաստման գործընթացի նկատմամբ հանրային վստահության աճը և այդ ուղղությամբ համագործակցության խորացումը:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում կանաչ տնտեսության զարգացմանը, ինչպես նաև այդ ուղղությամբ Կառավարության կողմից խթանող գործիքների ներդրման անհրաժեշտությանը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    29.12.2024
       
    30.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: