ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽ գլխավոր քարտուղարը Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության հետ կապված մտահոգություն է հայտնել

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության հետ կապված մտահոգություն է հայտնել։ Այս մասին ասվում է ԵԽ կայքում, փոխանցում է News.am-ը: 

«Ես մտահոգված եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող միջադեպերի վերաբերյալ հաղորդագրություններով։ Այդ միջադեպերն արդեն մարդկային կյանքեր են խլել։ Հրադադարի մասին լուրերը ողջունելի են, և ես երկու կողմերին կոչ եմ անում պահպանել հրադադարի ռեժիմը»,-ասել է նա։

Նա հավելել է․ «Միանալով կազմակերպությանն ավելի քան 20 տարի առաջ՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պարտավորություն են ստանձնել կարգավորել հակամարտությունը խաղաղ ճանապարհով։ Այդ պարտավորությունը պետք է լինի անփոփոխ և խստորեն պահպանվի»։

«ԵԽ-ն կրկին հայտարարում է ԵԱՀԿ ՄԽ-ին իր աջակցության մասին, որը ջանքեր է գործադրում՝ աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին տարաձայնությունները խաղաղ ճանապարհով հարթելու համար։ Մենք պատրաստ ենք աջակցել երկու անդամ պետությունների միջև երկխոսությանը՝ վստահության ամրապնդման և հաշտեցման աջակցության նպատակով»,-հավելել է ԵԽ գլխավոր քարտուղարը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: