Ոչ թե մեծ գումարներ, այլ մեծ սիրտ. Ցարական Ռուսաստանի ամենահարուստ հայը՝ «նավթի թագավոր» Ալեքսանդր Մանթաշով
Մանթաշովը համեստ մարդ էր, չէր սիրում գովազդել իր հարստությունը: Ոսկի չէր կրում, և հագուստի նրա միակ ձևավորումը բնական ծաղիկն էր կրծքին ամրացրած: Նա չուներ թիկնապահներ, քայլում էր ոտքով կամ ճանապարհորդում տրամվայով: