ՀՀ պատվիրակությունը տապալել է ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի համաժողովի ընթացքում Ադրբեջանի կազմակերպած հակահայկական միջոցառումը
ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի Շարմ Էլ Շեյխում (Եգիպտոս) դեկտեմբերի 13-ից 17-ն անցկացվող 9-րդ նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի պատվիրակությունը սեփական երկրում առկա էնդեմիկ կոռուպցիայի դրսևորումներին անդրադառնալու փոխարեն, որոշել էր չարաշահել համաժողովի հարթակը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայկական կազմակերպություններին և անհատներին վարկաբեկելու համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի պատվիրակության կազմակերպած “Misuse of fund raising activities for corruption and related criminal purposes” խորագրով հարակից միջոցառման նպատակն էր պիտակավորել հայկական կազմակերպություններին՝ որպես ահաբեկչության ֆինանսավորմամբ զբաղվող կառույցների, իսկ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը ներկայացնել որպես անջատողականություն և ահաբեկչություն։ Միջոցառմանը լեգիտիմություն հաղորդելու նպատակով Ադրբեջանի պատվիրակությունը որոշել էր իր քաղաքական շահարկումների մեջ ներքաշել ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) քարտուղարությանը և փորձագիտական ներուժը՝ վերջիններիս հրավիրելով մասնակցել թեմատիկ քննարկմանը՝ որպես բանախոս։
Բացի այդ, առանց UNODC-ի քարտուղարության թույլտվության Ադրբեջանը օգտագործել էր վերջինիս և համաժողովի պատկերանշանները միջոցառման կազմակերպչական նյութերի վրա՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե UNODC-ն և ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների կոնֆերանսի 9-րդ նստաշրջանը հանդիսանում են միջոցառման համակազմակերպիչներ։ Նստաշրջանին մասնակցող ՀՀ պատվիրակությունը, որը գլխավորում է գլխավոր դատախաղ Արթուր Դավթյանը, ադրբեջանական քարոզչությանը հակազդելու նպատակով ձեռնարկեց մի շարք քայլեր։ Մասնավորապես, ՀՀ պատվիրակության պահանջով UNODC-ի քարտուղարությունն Ադրբեջանի պատվիրակությունից պահանջեց ադրբեջանական հարակից միջոցառման բոլոր փաստաթղթերի վրայից հեռացնել UNODC-ի և նստաշրջանի պատկերանշանները։
Բացի այդ, ՀՀ պատվիրակության պահանջով UNODC-ի փորձագետը, որը պետք է ելույթ ունենար թեմատիկ քննարկման ժամանակ, հայտարարեց, որ UNODC-ի քարտուղարությունը սովորաբար անդամ երկրների խնդրանքով բանախոսներ է տրամադրում հարակից միջոցառումների համար: Այնուհետև նա ընդգծեց, որ քարտուղարության ներկայությունը միջոցառմանը որևէ կերպ չի նշանակում, որ UNODC-ն հաստատում է միջոցառման ընթացքում տեղ գտած որևէ ելույթ կամ հայտարարություն: Խնդրելով իր այդ հայտարարությունը արձանագրել միջոցառման ամփոփիչ փաստաթղթում՝ նա լքեց հարթակը և դուրս եկավ դահլիճից: Միջոցառմանը հրավիրված մյուս բանախոսների (ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում գրանցված խորհրդատվական կազմակերպություններից) ելույթից հետո խոսք վերցրեց ՀՀ պատվիրակության անդամ, Եգիպտոսում ՀՀ հյուպատոս Ռաֆայել Մովսեսյանը և, խստագույնս քննադատելով Ադրբեջանի կողմից կազմակերպված հակահայկական միջոցառումը, պահանջեց Ադրբեջանից դադարեցնել միջազգային հարթակներում ատելության և խտրականության քարոզը հայկական կազմակերպությունների և հայազգի հայտնի գործիչների դեմ, որոնք փորձել են միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել 2020թ. պատերազմի ժամանակ Արցախի քաղաքացիական բնակչության դեմ կիրառված բռնությանը, մարդկության դեմ հանցագործություններիը, միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարումներին, հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանը և Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամին:
Նա Ադրբեջանին հիշեցրեց դեկտեմբերի 7-ին ՄԱԿ Միջազգային արդարադատության դատարանի կողմից Ադրբեջանի վերաբերյալ ընդունված միջանկյալ միջոցների վերաբերյալ որոշման մասին, որով պահանջվում է Ադրբեջանից քայլեր ձեռնարկել հայկական ծագմամբ անձանց նկատմամբ ռասայական ատելության և խտրականության քարոզը, այդ թվում՝ պաշտոնատար անձանց և պետական հաստատությունների կողմից։ Հանդիպմանը ֆիզիկապես մասնակցում էին խիստ սահմանափակ թվով օտարերկրացիներ, որոնք ՀՀ պատվիրակության ելույթից հետո անմիջապես հեռացան դահլիճից։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 82%
Քամի՝ 1,03 կմ/ժ