ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եթե առիթ լինի, պատրաստ ենք Բաքու և Անկարա գնալ․ ԱԽ քարտուղարը՝ «3+3» ձեւաչափով հետագա հանդիպումների մասին

Մենք ավելի շատ հայ-թուրքական հարաբերությունները կքննարկենք երկկողմ ֆորմատով, բայց եթե առիթ լինի «3+3»-ում էլ խոսելու, ապա մենք նաև այդ առիթը կօգտագործենք՝ Թուրքիայի հետ շփումներ ունենալու, միմյանց դիրքորոշումներն ավելի պարզ և մատչելի դարձնելու համար։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային ձևավորվող «3+3» կամ «3+2» ձևաչափին ՀՀ մասնակցությանն ու դրա շրջանակում հնարավոր օրակարգին, հայտնում է News.am։

Դիտարկմանը՝ արդյո՞ք դա նշանակում է, որ ՀՀ ներկայացուցիչներն էլ  Անկարա են գնալու, քանի որ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ հաջորդ հանդիպումը Թուրքիայում է կայանալու,  հետո նաև՝ Բաքու, իսկ այդ երկրների ներկայացուցիչներն էլ Հայաստան այցելեն, Գրիգորյանն արձագանքեց․ «Եթե առիթ լինի, մենք պատրաստ ենք գնալու, նաև պատրաստ ենք հյուրընկալելու այդ երկրներին՝ մեր մոտ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու»։

Տարածաշրջանային այս ձևաչափով առաջին հանդիպումը կայացել է դեկտեմբերի 10-ին, Մոսկվայում, որին Հայաստանը ներկայացված է եղել ՀՀ ԱԳ փոխնախարարի մակարդակով։ Վրաստանը, չնայած հանդիպման ժամանակ իր պետական դրոշի առկայությանը, չի մասնակցել հանդիպմանը, քանի որ դեմ է Ռուսաստանի մասնակցությամբ որևէ, այդ թվում՝ այս հարթակին մասնակցությանը։ Այնուամենայնիվ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն օրերս հույս է հայտնել, որ Վրաստանը Անկարայում կայանալիք հաջորդ հանդիպմանը կմասնակցի, ինչին պաշտոնական Թբիլիսին դեռ չի արձագանքել։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    22°  13° 
    05.05.2024
    21°  11° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: