ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի քաղավիացիան թույլատրել է Flyone Armenia-ին չարտերային չվերթներ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով

Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունները թույլատրել են Flyone Armenia ընկերությանը իրականացնել չարտերային չվերթներ Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով:

Ի պատասխան «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին, այդ մասին հայտնեցին ընկերության խորհրդից: «Flyone Armenia ընկերությունն օրեր առաջ դիմել էր թե Հայաստանի, թե Թուրքիայի ավիացիոն իշխանություններին Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չարտերային չվերթներ իրականացնելու խնդրանքով: Շնորհակալ ենք Հայաստանի ավիացիոն իշխանություններին հարցին դրական ընթացք տալու համար»,- ասաց ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը:
Ի պատասխան այն հարցին, թե երբ կսկսվեն թռիչքները, Անանյանն ասաց, որ սպասում են Թուրքիայի ավիացիոն իշխանությունների թույլտվությանը:

Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան դիտարկում է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթերի բացման վերաբերյալ թուրքական և հայկական ավիաընկերությունների հայտերը: Իսկ դեկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ ըստ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուի հայտարարության՝ թուրքական բյուջետային «Պեգասուս» ավիաընկերությունը պատրաստվում է թռիչքներ իրականացնել դեպի Երևան: Թուրքական կողմը չվերթները սկսելու ժամկետների վերաբերյալ դեռևս մանրամասներ չի հայտնել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 5,66 կմ/ժ
    16 C°
     
    16°  14° 
    22.05.2024
    24°  10° 
    23.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: