ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի հետքերով

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանն ավարտվեց. շատ հագեցած օրակարգում քիչ չէին մեր երկրին և տարածաշրջանին վերաբերող հարցեր: Այս նստաշրջանի ընթացքում քննարկված հարցերի, մասնավորապես մեր երկրի համար նոր մարտահրավերների և հնարավորությունների մասին «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին անդամ Նաիրա Կարապետյանի հետ:

- Ըստ Ձեզ, ի՞նչն է այս նստաշրջանից  մեր երկրի համար լինելու մարտահրավեր և ինչը՝ հնարավորություն:

- Այս նստաշրջանին քննարկվել է շատ կարևոր մի զեկույց՝ «Վեհաժողովի կողմից իրականացված մոնիթորինգի գործընթացը՝ 2021թ. հունվարից դեկտեմբեր»: Այս փաստաթուղթը ներկայացնում է մոնիթորինգի տակ գտնվող պետություններում տիրող իրավիճակը՝ երկիր առ երկիր: Հիմնական ստորգետնյա քարերը հենց այստեղ են թաքնված:

* Նախ՝ զեկույցի կետ 3-ում նշվում է, որ «Վեհաժողովը կարևորում և հետևում է ԼՂ հակամարտությանը վերաբերող զարգացումներին և պատրաստակամություն հայտնում ակտիվ մասնակցություն ունենալ կողմերի միջև երկխոսությանը խորհրդարնական մակարդակով»: Հայկական պատվիրակությունը այս կետի վերաբերյալ որևէ առարկություն կամ փոփոխություն չի առաջարկում՝ գոնե նշելու,որ հակամարտության կողմ է նաև Արցախը, կարևորելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, այլ նաև ընդգծելու համար այն փաստը, որ միայն ԵԱՀԿ Մինսկի խումբի համանախագահությունն է միջազգային մանդատ ունեցող ինստիտուտը, որ զբաղվում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման խնդրով: Փոխարենը ԵԺԿ քաղաքական խմբի անունից ելույթ ունեցող հայ իշխանական պատգամավորը հատուկ գովեստի է արժանացնում այս կետը, երևի մոռանալով, որ Արցախի հարցնի որևէ բաղադրիչ այլ հարթակներ տեղափոխելը կարող է լրացուցիչ օժանդակող գործիք դառնալ Ադրբեջանի համար խաթարելու վերադարձը բանակցային գործընթաց և փորձելու «մարսեցնել» պատերազմի արդյունքները և, այսպես կոչված, «նոր իրավիճակը»:

* Ադրբեջանին վերաբերող հատվածում որևէ հիշատակում չկա մեր գերիների և բռնի պահվող անձանց մասին, նրանց նկատմամբ հարուցված ապօրինի դատական գործերի մասին, չկա հիշատակում պատերազմի ավարտից հետո Ալիևի և այլ պաշտոնյաների հայատյաց ելույթների մասին, ռազմավարի տխրահռչակ պուրակի և այլ մեզ հայտնի անընդունելի երևույթների մասին: Չկա նաև մեր պատվիրակության կողմից այս ամենը ներառելու որևէ առաջարկ:

* Թուրքիային վերաբերող հատվածում չկա որևէ հիշատակում Արցախյան 2-րդ պատերազմում նրա անթաքույց մասնակցության, սպառազինության, ԱԹՍ-ների, հատուկ ջոկատների, ահաբեկիչների՝ Ադրբեջան մատակարարման մասին, հաշվետու տարում Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ ռազմատենչ և սպառնալիքներով լի համատեղ հայտարարությունների մասին, կրկին չկա պատվիրակության կողմից այս ամենը ներառելու որևէ առաջարկ:

Այսպիսի զեկույցների կարևորությունն անտեսելն ու որևէ ջանք չգործադրելը՝ ԵԽ 47 պետությունների պատգամավորներին ներկայացնելու մեր երկրի համար կենսական սպառնալիք հանդիսացող այս երկու պետություններում տիրող իրականությունը մշտապես լինելու է մարտահրավեր:

- ԵԽԽՎ ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը, ինչը միանշանակ չընդունվեց և շատ քննարկվեց մեր երկրում: Ինչպես կգնահատեք այս փաստաթուղթը:

- Եկեք նշենք, թե ինչ է արձանագրում բանաձևը, խիստ դրական գնահատելով մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավար գործընթացը: Նախ՝ գոհունակություն համապետական ընտրություններից՝ 2018թ և 2021թ, ինչն արդեն զարմանալի է, քանի որ նախկինում վերջին տարիներին երբևէ որևէ ընտրություններ ողողված չեն եղել ատելության խոսքի այսպիսի քանակով, երկրի և ոչ մի ղեկավար «մուրճը ձեռքին» քարոզարշավ չի անցկացրել՝ սպառնալիքներով լի: Երկրում ժողովրդավարության մեկ այլ ցուցիչ՝ դատական իշխանությունն այսօր հեռու է անկախ լինելուց, իսկ երկրի ղեկավարի կողմից դատարանների շրջափակման ուղիղ հրամանը, Սահմանադրական դատարանի հանդեպ իրականացրած հարձակումները չէին կարող աննկատ մնալ զեկուցողների համար: Ընդդիմադիրների հանդեպ հալածանքները, տարրատեսակ գործեր հարուցելը, ազատազրկումները չնկատող բանաձևը, մեղմ ասած, թերի է:

- Արցախյան հակամարտությանն ու վերջին պատերազմին անդրադառնալով՝ ԵԽԽՎ-ն շեշտել է հայ ռազմագերիների վերադարձի անհրաժեշտությունը, հոգևոր և մշակութային արժեքների պահպանման կարևորությունը, ընդգծել ատելության խոսքի անդընդունելի լինելը, պնդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար եւ տևական լուծման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Արդյո՞ք սա ազդեցություն կունենա խնդիրների լուծման համար:

- Շոշափելի ազդեցություն ունենալու համար Եվրոպայի խորհուրդը պետք է համապատասխան վերաբերմունք դրսևորի ՄԻԵԴ որոշումները չկատարող Ադրբեջանի նկատմամբ, օրինակ՝ պատժամիջոցներ կիրառելով, այնինչ, օրինակ՝ հենց այս նստաշրջանին Ադրբեջանի պատվիրակության ղեկավարն ընտրվում է ԵԽԽՎ առանցքային հանձնաժողովներից մեկի՝ մոնիթորինգի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ: Եվ սա այն դեպքում, երբ այս նույն կառույցում բացահայտվել էին Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ առանցքային պատգամավորների կաշառման և փողերի լվացման դեպքեր:

- Ձեր կարծիքով, կա՞ գործիքակազմ, որը պետք է կիրառել՝ իրավիճակը շտկելու համար:

- Իհարկե կա, սակայն գործիքակազմից զատ պետք է լինի քաղաքական կամք: Նախ և առաջ պետք է ամենօրյա ռեժիմով աշխատել պատրաստվող բանաձևերի վրա, պետք է աշխատել քաղաքական խմբերի, ազգային պատվիրակությունների, առանձին պատգամավորների հետ, պետք է որևէ առիթ բաց չթողել՝ տեսակետն ու ձայնը լսելի դարձնելու համար: Օրինակ, երբ այս նստաշրջանին քննարկվում էր ճգնաժամային պայմաններում մեդիայի աշխատանքների կազմակերպումը, Հայաստանում տիրող իրավիճակը պարզապես չի ներկայացվել, այնինչ նույն COVID-19 հետ կապված եղան լրագրողների աշխատանքի սահմանափակումներ, պիտակավորվեցին կառավարական կարծիքից տարբերվող կարծիք ունեցողները: Հիշենք, որ ժողովրդավարությունը ենթադրում է բազմակարծություն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: