ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մարտակերտի փողոցներից մեկն անվանակոչվել է Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի անունով

Panorama.am

Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի Սախարով փողոցի շրջվաչակազմի շենքից ներքև` մինչև զորամասի հատվածն այսուհետ կրելու է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված կապիտան, Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի անունը։ Այս մասին «Ջրաբերդ» պաշտոնաթերթին տեղեկացրել են Մարտակերտի քաղաքապետարանից։ Քաղաքային համայնքի ավագանին փողոցի անվանակոչության մասին որոշումն ընդունել է՝  հաշվի առնելով շրջանի վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանի առաջարկությունը, նաև Հերոսի անցած մարտական ուղին, ապրիլյան քառօրյայում նրա սխրագործությունն ու անձնուրաց, հայրենանվեր պահվածքը։

«Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը հետմահու արժանացած Արմենակ Ուրֆանյանը 26 տարեկանում արդեն կապիտանի կոչում ուներ, վաշտի հրամանատարն էր առաջնագծում: 2016թ. ապրիլի 2-ի գիշերը Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը հակառակորդի կողմից ենթարկվում է ինտենսիվ հրետակոծության, ապա այն գրոհում են հակառակորդի տանկերն ու հարյուրավոր զինված զինվորները: Դիրք ներթափանցելու հակառակորդի բոլոր ջանքները կասեցնում են վաշտի ժամկետային զինծառայողներ Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանը և Ռոբերտ Աբաջյանը կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ:

Անհավասար մարտում նրանք հետ են մղել թշնամու ներթափանցման բազմաթիվ փորձերը, որոնց ժամանակ հակառակորդը շարունակել է նաև հրետակոծությունը: Արկերից մեկի պայթյունից զոհվել է Արմենակ Ուրֆանյանը։

2020 թվականի օգոստոսի 29-ին Արմենակ Ուրֆանյանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով հետմահու արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման՝ պարգևատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    09.06.2026
       
    10.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: