ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայրենիք վերադարձած 8 ռազմագերիներից 4-ը Շիրակի մարզից են

Փետրվարի 7-ին հայրենիք վերադարձած 8 ռազմագերիներից 4-ը Շիրակի մարզից են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Ֆեյսբուք« սոցիալական ցանցի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:

«Գերեվարված ութ մեր հայրենակից վերադարձվել է Հայաստան: Օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց: Քիչ հետո տղաները կանցնեն բժշկական հետազոտություն եւ կապ կհաստատեմ նաև ընտանիքի անդամների հետ: Վերադարձածներից 4-ը Շիրակի մարզից են՝ Թարզյան Սարգիս, Գալոյան Գուրգեն, Կյուրեղյան Գրիգոր, Մալոյան Վաղարշակ»,- նշված է գրառման մեջ:

Մարզպետը գերիների վերադարձի հարցում գործուն աջակցություն ցուցաբերելու համար շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, ինչպես նաեւ՝ հայաստանյան գերատեսչություններին և միջազգային գործընկերներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: