ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի ԱԳ նախարարը շնորհավորել է Հայաստան-Իրան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունը:

Իր ուղերձում դոկտոր Ամիր Աբդոլլահիանը հիշեցրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը առաջին երկրներից էր, որ ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը և պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:

«Արտգործնախարարը ընդգծել է Իսլամական Հանրապետության կամքը՝ ամրապնդելու Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունը», - հավելում է Իրանի արտգործնախարարությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: