ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի հետ միջուկային բանակցությունները մտնում են «եզրափակիչ փուլ». Գերմանիայի ԱԳ նախարար

Իրանի հետ միջուկային բանակցությունները մտնում են «եզրափակիչ փուլ»։ Այդ մասին հայտարարել Է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը Թել Ավիվում իր իսրայելցի գործընկեր Յաիր Լապիդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ չնայած Իսրայելի վերապահումներին, միջուկային համաձայնագրին վերադառնալն ավելի անվտանգ կդարձնի տարածաշրջանը։

Լապիդը նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են իրանական միջուկային բանակցությունները։

 Նա ներկայացրել է Իսրայելի դիրքորոշումը, համաձայն որի «միջուկային Իրանը սպառնալիք է ոչ միայն Իսրայելի, այլև ամբողջ աշխարհի համար»։ Նա ասել է, որ Իրանը «Եմենից Բուենոս Այրես ահաբեկչության արտահանողն է», և համաձայնագիրը պետք է հաշվի առնի «նրա տարածաշրջանային ագրեսիան»:

Բերբոքը նշել է, որ «համոզված է, որ ԳՀՀԾ-ի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի) ամբողջական վերականգնումը տարածաշրջանն ավելի անվտանգ կդարձնի, ներառյալ Իսրայելը, այլապես մենք չէինք ունենա այդ բանակցությունները»:

Նրա խոսքով՝ Իրանի հետ բանակցությունները հասել են «շատ կրիտիկական կետի», և Իրանի համար կարևոր է բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալ «փոխզիջման պատրաստակամությամբ և առանց առավելագույն պահանջների»:

«Մենք ցանկանում ենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ համաձայնագրի հետ երաշխավորվի Իսրայելի անվտանգությունը», - ասել է Բերբոքը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: