ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՊԵԿ նախագահը Բագրատաշենի մաքսակետում դիմավորել է Վրաստանի ֆիննախի եկամուտների ծառայության ղեկավարին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Բագրատաշենի մաքսային-կետ բաժնում դիմավորել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի գլխավորած պատվիրակությանը:

ՊԵԿ-ի հաղորդագրության համաձայն, Ռուստամ Բադասյանը և Լևան Կակավան շրջայց են կատարել Բագրատաշենի անցակետի տարածքում, ծանոթացել սահմանահատման գործընթացի պատշաճ կազմակերպման և սպասարկման պայմաններին: Ընդգծվել է, որ  արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների և քաղաքացիների համար սահմանային անցակետերով դյուրին և արագ տեղաշարժի ապահովումը երկու երկրների մաքսային մարմինների առաջնահերթություններից է:

Հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են Հայաստանի ու Վրաստանի միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային փոխադրումներին առնչվող էլեկտրոնային տվյալների նախնական փոխանակման գործընթացի կարևորությունը, ուրախությամբ փաստելով, որ համակարգի գործարկումը նախատեսվում է առաջիկա շաբաթների ընթացքում: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի համակարգերի ինտեգրման անհրաժեշտությանը:

Քննարկվել են նաև նաև երկկողմ համագործակցության մի շարք այլ ուղղություններ ևս:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել գործուն քայլերը՝ ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 56%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    4 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: