ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ճգնաժամային ու բարդ. ՀՀ ՄԻՊ-ն ամփոփեց աշխատանքային 6 տարվա գործունեության արդյունքները

Ճգնաժամային ու բարդ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսպես բնորոշեց իր աշխատանքային 6 տարվա գործունեությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրավիրված ամփոփիչ ասուլիսում Արման Թաթոյանը ներկայացրեց իր գործունեությունը 2016 թվականի փետրվարից սկսած: Նա նշեց, որ աշխատանքային առաջին իսկ օրից դժվարին ժամանակ էր:

«Առաջին օրից սկսած աշխատանքները տարվել են բարդ ու ճգնաժամային իրավիճակներում: Այդ ընթացքում ես մշտապես առաջնորդվել եմ կարևոր սկզբունքներով՝ հավատարիմ լինել երդմանը, անել ամեն ինչ, ու անել այնքան, որքան անհրաժեշտ է: Պաշտոնավարման մեկնարկին հաջորդեց ապրիլյան պատերազմը: Ապրիլի 3-ին ես արդեն գտնվում էի Արցախում: Դրանից հետո Տավուշում ու այլ հատվածներում հրադադարի խախտումների դեպքերն էին: Բոլոր անհրաժեշտ տեղերում մշտապես իրականացրել ենք փաստահավաք աշխատանքներ»,-ասաց Արման Թաթոյանն՝ ամփոփելով աշխատանքային 6 տարվա գործունեության արդյունքները:

Տարին լարված էր, տեղի ունեցան ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի հետ կապված իրադարձություններ: Դրան հաջորդող տարին նույնպես բարդ էր, որովհետև վերաբերում էր այդ գործի շրջանակում ձերբակալվածների, կալանավորվածների իրավունքների պաշտպանությանը, նրանց պահվելու պայմաններին:

«Այնուհետև սկսվել են 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների հայտնի իրադարձությունները: Մենք այստեղ աշխատել ենք գիշեր-ցերեկ: Աշխատանքային խմբերով հաճախ լուսացրել ենք ոստիկանության բաժանմունքներում, քրեակատարողական հիմնարկներում, որպեսզի պատշաճ իրականացնենք մեր պարտականությունները»,-ասաց Արման Թաթոյանը:

2020 թվականի հուլիսին ադրբեջանական իշխանությունները սանձազերծեցին ագրեսիա Տավուշի ուղղությամբ: Գնդակոծվում էին խաղաղ բնակավայրերը: ՄԻՊ-ն իրականացնում էր փաստահավաք աշխատանքներ, կապի մեջ են եղել միջազգային կազմակերպությունների հետ:

ՄԻՊ-ի համար լարված էր քովիդյան ժամանակաշրջանը: Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ աշխատել են մի քանի ուղղությամբ՝ իրազեկումներ, մեկուսացումներ, վերահսկողություն՝ պետական կառույցների նկատմամբ:

2020 թվականի սեպտեմբերին սանձազերծվեց աղետաբեր պատերազմը, որն ուղեկցվեց բազմաթիվ զոհերով, ավելացրեց հաշմանդամություն ունեցող անձանց թիվը, ավերվեցին բնակավայրերը: Արման Թաթոյանը նշեց, որ խախտումները չսահմանափակվեցին ու շարունակվեցին սահմանային բնակավայրերի ուղղությամբ:

«Այս ամբողջ ընթացքում այնպիսի զգացողություն է, որ մենք, կարծես, դեռ գտնվում ենք պատերազմի մեջ: Աշխատանքի ամբողջ ընթացքում մենք ունեցել ենք դիմումների ու բողոքների շեշտակի աճ: Եթե 2015-ին գրավոր և բանավոր դիմումները եղել են 5214, ապա 2020 թվականին՝ 14 հազար 780, 2021-ին՝ 21 հազար 118»,-ասաց Արման Թաթոյանը: Նրա խոսքով, նույն պատկերն է  «թեժ գծին» ստացվող զանգերի առումով: 2015 թվականին եղել է 2086 ահազանգ, 2020-ին՝ 11 հազար 735, 2021-ին՝ 14 հազար 124:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    20 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: