ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղրղզստանում ձերբակալվել է Դինքի սպանության հետ առնչություն ունենալու մեջ կասկածվող Թուրքիայի քաղաքացի

Armradio.am

Ղրղզստանի իշխանությունները ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու, ով կասկածվում է Ստամբուլում 2007 թվականին հայտնի պոլսահայ մտավորական, լրագրող, «Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությանը հետ առնչություն ունենալու մեջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ղրղզստանի Ներքին գործերի նախարարությունը:

Նշվում է, որ անօրինական միգրացիայի դեմ պայքարի գործողության ընթացքում Ղրղզստանի Ներքին գործերի նախարարությունում տեղեկություն են ստացել Թուրքիայի քաղաքացու կողմից կեղծ փաստաթղթեր օգտագործելու մասին: Այսպիսով, 2022 թվականի փետրվարի 26-ին հատուկ գործողությունների արդյունքում մայրաքաղաքում բերման է ենթարկել 1984 թվականին ծնված Թուրքիայի քաղաքացի Ա.Ի.-ը՝ կեղծ անձնագրով և վարորդական իրավունքով։

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ կալանավորված օտարերկրյա քաղաքացին հետախուզվում է Թուրքիայի Հանրապետության իրավապահների կողմից։ Նրա նկատմամբ Ստամբուլում հետախուզում է հայտարարվել լրագրող Հրանտ Դինքի սպանության մեջ ներգրավված լինելու, ինչպես նաև մի շարք այլ ծանր հանցագործությունների, այդ թվում՝ կազմակերպված հանցագործություններում ներգրավված լինելու մեղադրանքով:

Ղրղզստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու և փաստաթղթերի կեղծման հոդվածներով հարուցվել է քրեական գործ: Փետրվարի 28-ին դատարանի որոշմամբ նա առնվազն 2 ամսով կալանավորվել է Բիշքեկում:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: