ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պրանկերները հրապարակել են բրիտանացի նախարարի հետ զրույցի ամբողջական տարբերակը

© Will Oliver/EPA

Ռուս պրանկերներ Վովանը (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) YouTube-ում հրապարակել են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հետ զրույցի ամբողջական տարբերակը, հայտնում է Սպուտնիկ Արմենիան

Նշենք, որ պրանկերները զրուցել են Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի անունից:

Տեսագրության նկարագրության մեջ ասվում է, որ մի քանի դրվագներ հեռացվել են, քանի որ, ամենայն հավանականությամբ, դրանք կարող են ազդել Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության վրա: Մասնավորապես, դա վերաբերում է Ուկրաինայի կողմից միջուկային զենք ձեռք բերելու և փորձարկելու հարցի քննարկմանը։

Պրանկերների հետ զրույցի ժամանակ բրիտանացի նախարարն ասել է, որ իր երկրի հակատանկային սարքերի պաշարներն ավարտվում են, քանի որ Լոնդոնը Կիևին է տվել գրեթե բոլոր շարժական հակատանկային կառավարվող հրթիռները: Նա նաև պատմել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում Մեծ Բրիտանիայի շահագրգռվածության մասին:

Բացի այդ, Ուոլեսը չի բացառել միջուկային զենքի մշակման հարցում Կիևին օգնություն ցուցաբերելու հնարավորությունը, սակայն նկատել է, որ Ռուսաստանին հավանաբար դա դուր չի գա:

«Մենք կմտնենք Սև ծովի ջրեր։ Կարծում եմ՝ դա շուտով տեղի կունենա», - հավելել է Ուոլեսը՝ նշելով, որ խոսքը չի վերաբերում ուկրաինական ջրերին, որոնք արգելափակում է ՌԴ-ն։

Նույն զրույցի ընթացքում քաղաքական գործիչն անհաջողակներ է անվանել Ուկրաինայի պայմաններից վրդովված կամավորներին: Նա ասել է, որ չի կարող պատասխանատվություն կրել «այն ապուշների համար, որոնք գնում և հարցազրույցներ են տալիս ԶԼՄ-ներին»:

Զրույցն ավարտվում է «Կեցցե Ուկրաինան» արտահայտությամբ։ Կուզնեցովը նաև ասում է. «Փառք Վովանին և Լեքսուսին»։ Զարմացած Ուոլեսը ավարտում է երկխոսությունը։

Մարտի 17-ին Բեն Ուոլեսը հայտնել էր, որ պրանկերների զոհ է դարձել. իրեն զանգել են ու ներկայացել որպես Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալ։

Դրանից մի քանի օր անց Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը դիմել էր YouTube-ին՝ խնդրելով հեռացնել տեսանյութը հարթակից: Բրիտանական ռազմական գերատեսչությունում կարծում են, որ այն կարող է սպառնալիք դառնալ երկրի ազգային անվտանգության համար:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: