ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Խաղաղությունն այլընտրանք չունի». Գարեգին Բ-ն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահին

Ապրիլի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։

Մայր Աթոռի տեղեկատավական համակարգից հայտնում են, որ ողջունելով խորհրդարանի նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունը կարևորեց նման փոխայցելությունները և երկու երկրների միջև ընդլայնվող գործակցությունը` այն համահունչ նկատելով ժողովուրդների դարավոր բարեկամությանը: Նորին Սրբությունը, անդրադառնալով անկախության տարիներին երկու երկրների միջև հաստատված սերտ հարաբերություններին, նկատեց, որ հայ և վրաց ժողովուրդները միասնաբար հաղթահարել են բազմաթիվ դժվարություններ՝ պահպանելու իրենց ազգային ինքնությունը և հոգևոր արժեքները:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ի դեմս պարոն Պապուաշվիլիի, իր երախտագիտությունը հայտնեց վրաց իշխանություններին հայ համայնքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի, Նորաշենի Սուրբ Աստվածածին և Սուրբ Նշան եկեղեցիների ամրակայման աշխատանքների, ինչպես նաև ռազմագերիների վերադարձման, տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրած միջնորդական ջանքերի համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Վրաց Ուղղափառ Եկեղեցու պետ Համայն Վրաստանի Իլյա Բ Կաթողիկոս-Պատրիարքին:

Իր հերթին Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին, նշեց, որ խաղաղությունն այլընտրանք չունի և այն երկու երկրների զարգացման ամենակարևոր գրավականն է:

Պարոն Պապուաշվիլին նաև գոհունակությամբ խոսեց այցի դրական արդյունքներից, երկու երկրների միջև առկա փոխգործակցության և դրա զարգացման հեռանկարների մասին՝ տեղեկացնելով այդ ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ: Վրաստանի խորհրդարանի նախագահը ևս կարևորեց երկու ժողովուրդների միջև հարաբերությունների առավել սերտացումը։

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր մտահոգությունները հայտնեց Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման քաղաքականության, Արցախի ու Հայաստանի նկատմամբ շարունակվող ոտնձգությունների կապակցությամբ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: