ՀՀ-ն և ՌԴ-ն պայմանավորվել են ստեղծել ներդրումային նախագծերի համատեղ պորտֆել
ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը ապրիլի 10-12-ն այցով գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Այցի շրջանակում ապրիլի 11-ին հայկական պատվիրակությանն ընդունել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդմամբ, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնել և ընդլայնել համագործակցությունը Ռուսաստանի հետ արդյունաբերության, առևտրի և փոխադարձ ներդրումների ոլորտում՝ հաշվի առնելով երկրում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ նպատակաուղղված և բարեհաջող աշխատանքը։
«Կախված գտնվելու վայրից և թիրախային ուղղվածությունից՝ օտարերկրյա ներդրողները կարող են գրանցել ընկերություն և արդյունավետ գործունեություն ծավալել Հայաստանում էներգետիկայի, թեթև և ծանր արդյունաբերության, դեղագործության, հեռահաղորդակցության, ոսկերչության կամ ադամանդի արտադրության, լոգիստիկայի և տրանսպորտի, ինչպես նաև՝ ՏՏ ոլորտում», - ընդգծել է նախարարը։
ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2021 թվականին աճել է գրեթե 13%-ով և հասել 2,6 մլրդ ԱՄՆ դոլարի, մինչդեռ միայն 2022 թվականի հունվարին փոխադարձ առևտուրը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 50%-ով։
«Սրանք բարձր ցուցանիշներ են, և այսօր՝ նոր պայմաններում, մենք շարունակում ենք փոխգործակցությունը՝ մեր համագործակցության տեմպերը պահպանելու նպատակով։ Դրա համար առկա է մեծ ներուժ։ Մենք չենք ցանկանում կանգ առնել ներկա ձեռքբերումների վրա և շահագրգռված ենք փնտրել համատեղ նոր նախագծեր և զարգացնել ներդրումային ներուժը», - ասել է Դմիտրի Վոլվաչը:
Նա նաև նշել է, որ Հայաստանում գործում են ավելի քան 40 ռուսական խոշոր ընկերություններ։ Ռուսաստանը Հայաստանի տնտեսության իրական հատվածում ներդրել է շուրջ 2 մլրդ ԱՄՆ դոլար։
Առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար ռուսական կողմը արդյունավետ լուծումներ է առաջարկել տրանսպորտի, էներգետիկայի, սոցիալական ենթակառուցվածքների զարգացման, ՀՀ-ում հեռանկարային ներդրումային ծրագրերի իրականացման համար։
Դմիտրի Վոլվաչի խոսքով՝ համատեղ զարգացման նոր կետեր գտնելու գործիքներից մեկը կարող է լինել 2022-2025 թվականների միջկառավարական տնտեսական համագործակցության ծրագրի ստորագրումը և դրա շրջանակում Գործողությունների ծրագրի մշակումը, որը կներառի փոխգործակցության հեռանկարային ոլորտները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջտարածաշրջանային համագործակցությանը. այսօր Հայաստանը հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի ավելի քան 70 շրջանների հետ։ Բացի այդ, նախատեսվում է աշխատանքներ կազմակերպել միջտարածաշրջանային համագործակցության նախագծերի ընտրության և դրանց կյանքի կոչմանը աջակցելու ուղղությամբ։
Քննարկվել են նաև ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող աշխատանքները։ Այս պահի դրությամբ ուշադրության կենտրոնում է ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների մակրոտնտեսական իրավիճակն ու կայուն զարգացումը։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 94%
Քամի՝ 2,06 կմ/ժ