ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեր երկկողմ օրակարգը շատ հագեցած է բոլոր ոլորտներում. Փաշինյանը` Պուտինին

Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հրապարակային հատվածում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր այցը ոչ միայն գործնական, այլև խորհրդանշական իմաստ ունի, քանի որ նվիրված է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30–ամյակին, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան

Փաշինյանը հույս հայտնեց, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում դինամիկան այսուհետ ևս ոչ միայն կշարունակվի, այլև ավելի արդյունավետ կդառնա։

«Մենք մշտապես շփման մեջ ենք` հանդիպում ենք, հեռախոսազրույցներ ունենում, քանի որ մեր երկկողմ օրակարգը շատ խիտ է բոլոր ոլորտներում` սկսած տնտեսությունից, վերջացրած մշակույթով, կրթությունով ու ռազմատնտեսական գործակցությամբ։ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, մենք արդյունավետ համագործակցում ենք ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ շրջանակներում։ Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը առանցքային դեր ունի մեր տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովման հարցում»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հատուկ ընդգծեց նաև ՌԴ նախագահի եզակի դերը 2020թ–ին ԼՂ–ում ռազմական գործողությունների ու կրակի դադարեցման հարցում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    15 C°
     
    22°  12° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: