Մայիսի 5-ին նշվում Է Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրը
Մայիսի 5-ին համաշխարհային հանրությունը նշում է որպես Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օր։
1992 թվականի այս օրը Եվրոպայի 17 երկրների սահմանափակ հնարավորություններով մարդիկ անցկացրեցին պայքարի օր հանուն հաշմանդամների իրավունքների պաշտպանության և ֆիզիկական, հոգեկան կամ զգայական սահմանափակումներով մարդկանց խտրականության դեպքերի բացառման:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատումներով՝ ավելի քան մեկ միլիարդ մարդ ինչ-որ ձևի հաշմանդամություն ունի, ինչը համապատասխանում Է աշխարհի բնակչության գրեթե 15 տոկոսին: Ավելի քան 100 միլիոն հաշմանդամներ երեխաներ են: Ընդ որում՝ հաշմանդամության ցուցանիշներն աճում են, և դա կապված է բնակչության ծերացման և քրոնիկական հիվանդությունների աճի հետ։
2006թ․ դեկտեմբերի 13-ին Նյու Յորքում ընդունվել է Հաշմանդամների իրավունքների մասին ՄԱԿ Կոնվենցիան, որը XXI դարում մարդու իրավունքների ոլորտում առաջին համակողմանի պայմանագրերից մեկն է։ Այն ուժի մեջ է մտել 2008թ․ մայիսի 3-ին՝ 50 երկրների կողմից վավերացվելուց հետո և ուղղված է սահմանափակ կարողություններով մարդկանց լիարժեք մասնակցությանը հասարակության քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքին, հաշմանդամների հանդեպ խտրականության վերացմանը, հաշմանդամների պաշտպանությանը և նրանց կողմից մարդու բոլոր իրավունքների և հիմնարար ազատությունների իրականացմանը, ինչպես նաև այդ իրավունքների ապահովման իրավական արդյունավետ մեխանիզմների ստեղծմանը։
Կոնվենցիան ստորագրել Է 159 պետություն, վավերացրել՝ 156-ը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ